ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2012 թվականի N 559-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի «Փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը սահմանելու մասին» N 175-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման նախաբանում «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության» բառերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված փրկարարական ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին հավասարեցված պաշտոնների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 10 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի մայիսի 3-ի N 559-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 175-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ, ԱՎԱԳ, ՄԻՋԻՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |