ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 786-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով.
«ժա) կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց այդ անձանց վճարվող գումարները (բացառությամբ կառավարման գծով խորհրդատվության և հավատարմագրային կառավարման համար այլ անձանց վճարվող գումարների)»,
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի չափով:
Սույն ենթակետի դրույթները չեն կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների հիմնադիր հանդիսացող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից, ինչպես նաև միջազգային վարկային (դրամաշնորհային) պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակներում ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերի նկատմամբ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հուլիսի 2 Երևան |