ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ապրիլի 2012 թվականի N 353-Ա
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանին 2012 թվականի ապրիլի 16-26-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` «ԱԷԿ-ների շահագործման նախագծային ժամկետի երկարաձգումը» խորագրով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հովհաննիսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Հովհաննիսյանի` Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 17 Երևան |
|