ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2009 թվականի N 287-Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻՆ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակի 18-րդ բաժնի 11-րդ կետին, ինչպես նաև «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին և 7-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվող հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. մարտի 26 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պայմանները և գործընթացը, լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:
2. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված առևտրի իրականացման վայրերի կազմակերպման գործունեության վրա:
4. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ:
5. Սույն կարգի գործողությունը չի տարածվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` գերակա հանրային շահերով օտարվող տարածքներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծերից դուրս` բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության վրա:
6. Սույն կարգում կիրառվող հիմնական հասկացություններն են`
1) հայտատու` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-138-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորման ենթակա համարվելն ընկած ժամանակահատվածում առևտրի իրականացման վայրի գործունեություն չիրականացրած և լիազոր մարմին առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
2) կազմակերպիչ հանդիսացած հայտատու` «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի օգոստոսի 21-ի ՀՕ-138-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մինչև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունը լիցենզավորման ենթակա համարվելն ընկած ժամանակահատվածում առևտրի իրականացման վայրի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող և լիազոր մարմին առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացրած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
7. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը` համաձայն N 1 ձևի, նշելով`
ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հեռախոսահամարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հեռախոսահամարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. (ենթակետն ուժը կորցրել է 24.05.12 N 696-Ն)
2) (ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
3) առևտրի իրականացման վայրի տարածքի սեփականության, վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականների պատճենները և առևտրի իրականացման վայրում վաճառատեղերի և այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեմաները.
4) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը.
5) «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:
(7-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.05.12 N 696-Ն)
8. Լիցենզիա ստանալու համար կազմակերպիչ հանդիսացած հայտատուն սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերին կից լիցենզավորող մարմին է ներկայացնում առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) (այսուհետ` վաճառատեղ) և վաճառողների մասին հայտարարություն` համաձայն N 4 հավելվածի: Հայտարարությունում չի ներառվում այն վաճառատեղերի մասին տեղեկատվությունը, որոնց համար օրենքով սահմանված կարգով պարտադիր չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրումը: Հայտարարության դիմային էջին կցվող յուրաքանչյուր հերթական էջ համարակալվում է, կնքվում ու ստորագրվում:
«Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի համար` կազմակերպիչ հանդիսացող հայտատուն ներկայացնում է նաև ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը:
(8-րդ կետը փոփ., լրաց. 24.05.12 N 696-Ն)
9. Առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի կազմակերպման համար ներկայացվում է առանձին հայտ, իսկ կազմակերպիչ հանդիսացած հայտատուների կողմից` նաև առանձին հայտարարություն:
10. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմնին հանձնվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև հայտատուի ցանկությամբ` էլեկտրոնային համակարգի միջոցով (www.e-gօv.am/licenses):
(10-րդ կետը խմբ. 24.05.12 N 696-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
11. Լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում` լիցենզավորող մարմինը հայտերի և հայտարարությունների պատճենները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իսկ սահմանային շերտում գործող կամ կազմակերպվող առևտրի իրականացման վայրի համար` ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե (այսուհետ` հարկային մարմին):
(11-րդ կետը լրաց. 24.05.12 N 696-Ն)
12. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում հայտը բավարարվում է, եթե`
1) հայտարարությունում հարկ վճարողի հաշվառման համարները և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարները համապատասխանում են հարկային մարմնի` սահմանված կարգով ներկայացրած տեղեկանքի տվյալներին.
2) հայտատուի կողմից հայտարարություն ներկայացվելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ հարկային մարմնի ներկայացրած տեղեկությունների հիման վրա նա չի հանդիսանում կազմակերպիչ հանդիսացած հայտատու:
(12-րդ կետը փոփ.. 24.05.12 N 696-Ն)
13. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիան տրվում է անժամկետ: Առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի կազմակերպման համար տրվում է առանձին լիցենզիա` N 2 հավելվածով սահմանված ձևով: Առևտրի իրականացման յուրաքանչյուր վայրի կազմակերպման լիցենզիա ստանալու համար պետական տուրքը ենթակա է գանձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափերով:
14. Լիցենզիա ստանալու մասին հայտը լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում հայտը մերժվում է, եթե`
1) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, ինչպես նաև, եթե պարզվում է, որ դիմող անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեությամբ.
2) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի և Հայաստանի Հանրապետության oրենսդրության պահանջներին.
3) հարկային մարմնի կողմից լիցենզավորող մարմին է ներկայացվել կազմակերպիչ հանդիսացած հայտատուի հաշվետվությունում հարկ վճարողի հաշվառման համարների և հարկային մարմնում հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման քարտի համարների անհամապատասխանության մասին տեղեկանք.
4) հայտատուի մասին հարկային մարմնի կողմից ներկայացված տեղեկությունների համաձայն առկա է հայտարարություն ներկայացնելու անհրաժեշտություն, և դրա մասին նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից պատշաճ ձևով ուղարկվելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հայտարարությունը:
15. Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու oրվան հաջորդող տասն oրվա ընթացքում չեն ներկայացվում անհրաժեշտ փաստաթղթերը կամ նյութերը: Լիցենզավորող մարմինը նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից հետո տասն oրվա ընթացքում:
16. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և այլ նման բացթողումներ) առկայության (այդ թվում` հարկային մարմնի ներկայացրած տեղեկանքում նշված լինելու) դեպքում լիցենզավորող մարմինը հայտը կարող է բավարարել վերապահումով, որ այն կտրվի դրանց վերացման դեպքում:
17. Եթե օրենքով սահմանված ժամկետում հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացրել լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:
18. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման վերաբերյալ լիցենզավորող հանձնաժողովի (մարմնի) որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
19. Լիցենզիա ստանալու մասին հայտի մերժման դեպքում դիմողն իրավունք ունի լիցենզիա ստանալու մասին նոր հայտ ներկայացնելու` ընդհանուր կարգով:
IV. ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
20. Առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպիչը պարտավոր է`
1) ապահովել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
2) ապահովել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
2.1) ապահովել «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը.
3) իր իրավասությունների սահմաններում ապահովել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Համապատասխանության գնահատման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների կատարումը:
(20-րդ կետը լրաց.. 24.05.12 N 696-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության համար: Հայտին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը` 1) առևտրի իրականացման վայրի տարածքի սեփականության կամ վարձակալության կամ օգտագործման իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը. 2) առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի և այլ անհրաժեշտ կառույցների տեղաբաշխման սխեման`_____ էջ. 3) *առևտրի իրականացման վայրի վաճառատեղերի (այդ թվում` առևտրի օբյեկտների) (այսուհետ` վաճառատեղեր) և վաճառողների մասին հայտարարություն`_______էջ. 4) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը. 5) ** Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնության և վերադաս մաքսային մարմնի եզրակացության հիման վրա սահմանապահ զորքերի կողմից տրված թույլտվության պատճենը: Հայտնում եմ, որ` 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի «Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձևը և լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության և առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձևերը հաստատելու մասին» N 287-Ն որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և լիցենզավորման կարգով նախատեսված` առևտրի իրականացման վայրին ու առևտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պարտադիր պահանջները կատարված են. *Հայտարարությունը ներկայացնում են միայն կազմակերպիչ հանդիսացող հայտատուները: ** Ներկայացնում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանային շերտում առևտրի իրականացման վայրի գործունեություն կազմակերպող կամ կազմակերպիչ հանդիսացող հայտատուները: 2) լիցենզավորող մարմին ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, խմբ. 24.05.12 N 696-Ն)
|
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշման |
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Լիցենզավորող մարմինը ___________________________________________ Լիցենզիայի համարը _____________________________________________ Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)_____________________________ Առևտրի իրականացման կազմակերպման գտնվելու վայրը ____________________ Տրված է ____________________________________________________ Գործողության ժամկետը __________________________________________
____________ (ստորագրությունը)
Կ.Տ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշման |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն`
ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպչի մասին |
Փաստաթղթի հերթական համարը ________ ________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | |||||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||
Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||
Պետական գրանցման համարը |
| |||||||||||
Պետական գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը |
| |||||||||||
Իրավաբանական անձի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ բնակության) վայրը |
||||||||||||
Գործունեության իրականացման գտնվելու վայրը |
||||||||||||
Հաշվետվության դիմային էջին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և բառերով) |
||||||||||||
Հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը |
|
NN |
Տեղեկություններ վաճառատեղերի |
Տեղեկություններ վաճառողների մասին | |||||||||||||||||||||||||||||
վաճառատեղի հերթական համարը |
հատկացված տարածքի մակերեսը (քառ. մետր) |
պայմանագրի կնքման |
պայմանագրի գործողության ժամկետը |
վաճառատեղի մեկ քառ. մետրի հաշվով գանձվող վճարի չափը (հազ. դրամ) |
իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական- իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
պետական գրանցման |
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտի համարը (համարները) | |||||||||||||||||||||||
ամսաթիվը |
ամիսը |
տարեթիվը |
համարը |
ամսաթիվը |
ամիսը |
տարեթիվը | |||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 | |||||||||||||||||
Հայտարարության դիմային էջին կցվող հերթական էջի համարը _________________
Տնօրեն |
______________ |
_______________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ |
______________ |
_______________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Հաշվետվությունը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշման |
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՎԱՃԱՌԱՏԵՂԵՐԻ ԵՎ ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տեղեկություններ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն իրականացրած և լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմնին հայտ ներկայացրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ մասին |
Փաստաթղթի հերթական համարը ________ ________________________ (լրացվում է լիցենզավորող մարմնի կողմից) | |||||||||||
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
| |||||||||||
Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը |
||||||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||
Պետական գրանցման համարը |
| |||||||||||
Պետական գրանցման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը |
| |||||||||||
Իրավաբանական անձի գտնվելու (անհատ ձեռնարկատիրոջ բնակության) վայրը |
||||||||||||
Գործունեության իրականացման գտնվելու վայրը |
||||||||||||
Հայտարարության դիմային էջին կցվող էջերի թիվը (լրացվում է թվերով և բառերով) |
||||||||||||
Հայտարարությունը ներկայացնելու ամսաթիվը |
|
NN |
Տեղեկություններ վաճառատեղերի մասին |
Տեղեկություններ վաճառողների մասին | ||||||||||||||||||||||||||||
վաճառատեղի հերթական համարը |
հատկացված տարածքի մակերեսը (քառ. մ) |
պայմանագրի կնքման |
պայմանագրի գործողության ժամկետը |
իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
պետական գրանցման |
հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտի համարը (համարները) | |||||||||||||||||||||||
ամսաթիվը |
ամիսը |
տարեթիվը |
համարը |
ամսաթիվը |
ամիսը |
տարեթիվը | ||||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 | |||||||||||||||||
Հայտարարության դիմային էջին կցվող հերթական էջի համարը _________________
Տնօրեն |
______________ |
_______________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
Գլխավոր հաշվապահ |
______________ |
_______________ |
|
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
(Հայտարարությունը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |