ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2008 թվականի N 640-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 749-Ա ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 561-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 685-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացված շենքերում`
1) պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների կողմից զբաղեցված տարածքներն անժամկետ, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց oգտագործման իրավունքով ամրացնել իրենց` համաձայն N 2 հավելվածի.
3) կազմակերպությունների կողմից զբաղեցված տարածքները հինգ տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել իրենց` համաձայն N 3 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 07.05.09 N 483-Ա)
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում` սույն որոշման NN 2 և 3 հավելվածներում ընդգրկված կազմակերպությունների հետ կնքել անհատույց oգտագործման պայմանագրեր:
3. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում ընդգրկված պետական մարմինների, պետական կառավարչական հիմնարկների, պետական հիմնարկների և կազմակերպություների գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` վերջիններիս միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Տարածք տրամադրելու մասին» N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի «Տարածք տրամադրելու մասին» N 561-Ա որոշումները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը | Զբաղեցված մակերեսը (քառ. մետր) |
Հարկը |
1 | 2 | 3 | 4 |
քաղ. Երևան, Զարյան 22 | |||
1. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն) | 539.9 | 5 |
2. | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախագծանախահաշվարկային ծառայություն) | 534.4 72 |
6 1 |
քաղ. Երևան, Սարյան 22 | |||
3. | «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ | 389.2 | 10 |
4. | «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ | 373.4 | 11 |
5. | «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ («Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն) | 85.6 | 12 |
քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 23 | |||
6. | «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետության «Զբաղվածության ծառայություն» գործակալության Քանաքեռ-Զեյթուն զբաղվածության տարածքային կենտրոն) | 65.0 | 3 |
քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3 | |||
7. | «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Սպանդարյանի հարկային տեսչություն) | 707.8 | 2, 3, 5 |
8. | «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Մյասնիկյանի հարկային տեսչություն, այդ թվում` օպերատիվ հետախուզության վարչության Մյասնիկյանի բաժին) | 736 | 3, 4 |
9. | «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, Կենտրոնի տարածքային բաժին) | 50.7 | 4 |
10. | «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն) | 1895.7 (որից` 338.3-ը` միջանցք) |
1,3,4,5 |
11. | Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն (տեսչություն) | 35 | 4 |
12. | «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (կենսառեսուրսների կառավարման գործակալություն) | 494.5 | 4 |
13. | «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (լիցենզավորման կենտրոն) | 74.1 | 4 |
քաղ. Երևան, Մոլդովական 54 | |||
14. | «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոն) | 185.3 | 1 |
քաղ. Երևան, Կիևյան 16 | |||
15. | «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (լեզվի պետական տեսչություն) | 250 | 9 |
քաղ. Երևան, Իսահակյան 28 | |||
16. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ | 1629.1 | նկուղ, 1,2,3,4 |
քաղ. Արմավիր, Հանրապետության 6 | |||
17. | «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (քաղաքաշինական պետական տեսչության Արմավիրի տարածքային բաժին) | 50.8 | 2 |
18. | «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ (Արմավիրի տարածքային ստորաբաժանում) | 350 | 2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը | Զբաղեցված մակերեսը (քառ. մետր) |
Հարկը |
քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3 | |||
1. | «Երևանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 412.2 | 5 |
2. | Երևանի քաղաքապետարանի «Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 235.5 163.2 |
2 5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԻՆԳ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումը | Զբաղեցված մակերեսը (քառ. մետր) |
Հարկը |
(Տողն ուժը կորցրել է 19.01.12 N 80-Ա) | |||
1. | «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ | 83.8 | 12 |
քաղ. Երևան, Իսահակյան 28 | |||
2. | «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն | 27.2 | 1 |
քաղ. Երևան, Փավստոս Բուզանդի 1/3 | |||
3. | «Մելտեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն | 264.3 | 5 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
(Հավելվածը փոփ. 19.01.12 N 80-Ա)