040.0088.02.02.02
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2002 թվականի N 88
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 19.04.12 N 541-Ն)
1.1. Հաստատել բազմաբնակարան շենքերում բնակարանները որպես գրասենյակ օգտագործելու համար հասարակական գործառնական նշանակության և հասարակական գործառնական նշանակությամբ որպես գրասենյակ օգտագործվող տարածքները բնակելի գործառնական նշանակության փոփոխման համար ներկայացվող դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
(1.1-ին կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վարձակալության չտրված ոչ բնակելի տարածքների (նկուղների, կիսանկուղների, բացվածքների) վարձակալության տրման և վաճառքի կարգը հաստատելու մասին» N 462 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (այսուհետև` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը:
2. Շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելիս որպես պատվիրատու հանդես է գալիս տվյալ շինության սեփականատերը կամ համապատասխան լիազորություններով օժտված անձը:
3. Համայնքի ղեկավարը պատվիրատուին` նրա կողմից ներկայացված հայտի հիման վրա, սահմանված կարգով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, որոնց համար չի պահանջվում շինարարության և (կամ) քանդման թույլտվություն) տալիս է ճարտարապետահատակագծային առաջադրանք:
(3-րդ կետը փոփ. 16.04.09 N 379-Ն)
3.1. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը հասարակական գործառնական նշանակության, որպես գրասենյակ օգտագործելու համար կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` բնակարանի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Բնակարանի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) բնակարանի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված N 1 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:
(3.1-ին կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
3.2. Շինարարության կամ քանդման թույլտվություն չպահանջող դեպքերում` բազմաբնակարան շենքերում հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքի գործառնական նշանակության փոփոխումը բնակելի գործառնական նշանակության կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` տվյալ տարածքի սեփականատիրոջ դիմում-հայտի հիման վրա: Տվյալ տարածքի սեփականատերը (կամ նրա կողմից լիազորված անձը) տարածքի գործառնական նշանակության փոփոխության նպատակով համայնքի ղեկավարին ներկայացնում է սույն որոշման N 2 հավելվածով հաստատված N 2 ձևին համապատասխան դիմում-հայտ` կցելով դրանում նշված փաստաթղթերը:
(3.2-րդ կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
3.3. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերի իմաստով՝ գրասենյակ է համարվում այն տարածքը, որն օգտագործվում է իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի ստորաբաժանման, միջազգային կազմակերպության կամ նրա առանձնացված ստորաբաժանման կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ իր գործավարությունը, հաշվապահական հաշվառումը, փաստաթղթաշրջանառությունը, տեղեկատվության փոխանակումը (այդ թվում` համակարգչային եղանակով) կազմակերպելու, և (կամ) ծրագրերի մշակման (այդ թվում` համակարգչային ծրագրավորման ու նախագծման), և (կամ) իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հաշվապահական, իրավաբանական կամ այլ մասնագիտական ծառայությունների մատուցման համար:
(3.3-րդ կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
3.4. N 2 հավելվածով հաստատված NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ներկայացված դիմում-հայտի և կից փաստաթղթերի ներկայացման օրվանից համայնքի ղեկավարը 10 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում գործառնական նշանակության փոփոխման մասին կամ մերժում է այն:
(3.4-րդ կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
3.5. Սույն կարգի 3.1-ին և 3.2-րդ կետերով նախատեսված դեպքերով բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխության մասին դիմում-հայտը մերժվում է, եթե բնակարանի (տարածքի) գործառնական նշանակության փոփոխությունը հակասում է սույն կարգի կամ նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին:
(3.5-րդ կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
3.6. Համայնքի ղեկավարը գործառնական նշանակության փոփոխության մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչում, եթե բնակարանի (տարածքի) սեփականատերը չի կատարել N 2 հավելվածով հաստատված դիմում-հայտերի NN 1 և 2 ձևերին համապատասխան՝ ստանձնած պարտավորությունները կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի (որտեղ տեղակայված է գործառնական նշանակությունը փոփոխած բնակարանը (տարածքը) բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացվել է համապատասխան համատեղ դիմում:
(3.6-րդ կետը լրաց. 19.04.12 N 541-Ն)
4. Շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջները բավարարող, սահմանված կարգով մշակված, համաձայնեցված ու հաստատված նախագծով:
5. Հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա համապատասխան համայնքի ղեկավարի կողմից պատվիրատուին սահմանված կարգով տրվում է շենքերի և շինությունների գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն:
6. Շենքերի ու շինությունների՝ գործառական նշանակությունը փոփոխելու հետ կապված շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը, ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտի ձևակերպումն ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(6-րդ կետը խմբ. 06.05.03 N 521-Ն)
7. Ոչ բնակելի տարածքները` բնակարանների և բնակարանները ոչ բնակելի տարածքների փոփոխելու դեպքում համապատասխան պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա համապատասխանաբար ընդգրկվում են բնակարանային ֆոնդում կամ հանվում են նշված ֆոնդից:
8. Պետական սեփականություն հանդիսացող հանրակրթական, ուսումնական, կոմունալ տնտեսության, ինժեներական ենթակառուցվածքների, պատմամշակութային օբյեկտների գործառական նշանակությունը փոփոխվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների մասնագիտական եզրակացության հիման վրա:
Սույն կետում նշված եզրակացությունների ստացումն ապահովում է համապատասխան մարզպետը:
(8-րդ կետը փոփ. 16.04.09 N 379-Ն)
(հավելվածը խմբ. 06.05.03 N 521-Ն, փոփ. 16.04.09 N 379-Ն, փոփ., լրաց. 19.04.12 N 541-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման |
Ձև N 1
___________________ համայնքի ղեկավար
__________________________________ -ին
Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ` _________________________________________________________________
հասցեում գտնվող ______________________________________________________________
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը,
__________________________________________________________________________________
ում կողմից է տրված, իրավաբանական անձի անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը)
պատկանող բնակարանի գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության` որպես գրասենյակ օգտագործելու համար:
Միաժամանակ պարտավորվում եմ՝
1. ապահովել նշված տարածքի օգտագործումը միայն որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշման 3.3-րդ կետով սահմանված գրասենյակ.
2. պահպանել բազմաբնակարան շենքում համակեցության կանոնների պահանջները, իսկ օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում ապահովել վերջինիս կողմից համակեցության կանոնների պահանջների կատարումը.
3. տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին գործառնական նշանակության փոփոխման մասին` վերջինիս պետական գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում.
4. օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում հանձնման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին.
5. տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված համատեղ դիմումի հիման վրա գործառնական նշանակության փոփոխության մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել համապատասխան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը և դադարեցնել որպես գրասենյակ տարածքի օգտագործումը (այդ թվում՝ երրորդ անձանց կողմից):
Կից ներկայացնում եմ`
□ լիազորագիրը (եթե դիմողը սեփականատերը չէ)
□ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը
Դիմող (դիմողներ) |
______________ | _________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
____ _____________ 20 թ.
Ձև N 2
___________________ համայնքի ղեկավար
__________________________________ -ին
Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ` ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԱՐԱԾՔԸ ԲՆԱԿԵԼԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ
Խնդրում եմ` ______________________________________________________________
հասցեում գտնվող ________________________________________________________________
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը,
__________________________________________________________________________________
ում կողմից է տրված, իրավաբանական անձի անվանումը, պետական ռեգիստրի վկայականի համարը)
պատկանող հասարակական գործառնական նշանակությամբ` որպես գրասենյակ օգտագործվող տարածքը փոխել բնակելի գործառնական նշանակության:
Միաժամանակ պարտավորվում եմ տեղեկացնել բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին տարածքի գործառնական նշանակության փոփոխման մասին` վերջինիս պետական գրանցման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կից ներկայացնում եմ`
□ լիազորագիրը (եթե դիմողը սեփականատերը չէ)
□ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը
Դիմող (դիմողներ) |
_________________ | ______________________________ |
(ստորագրությունը) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
____ _____________ 20 թ.
(հավելվածը լրաց. 19.04.12 N 541-Ն)