ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2012 թվականի N 330-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածը և ելնելով էներգետիկայի բնագավառի օբյեկտների, բնակչության և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի (այսուհետ՝ համայնք) վարչական տարածքում գազի ստորգետնյա պահեստարանների (ներառյալ գազատարներն ու այլ տեղակայանքները) 138.08 հեկտար ընդհանուր մակերեսով անվտանգության գոտիները, իսկ դրանց սահմաններում ներառված տարածքներն առանձնացնել` որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում՝
1) արգելվում է քաղաքաշինական նպատակներով հողօգտագործումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործունեության հետ չկապված ցանկացած այլ տնտեսական գործունեություն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի N 249 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ երկամսյա ժամկետում գույքագրել համայնքի վարչական տարածքում գազի ստորգետնյա պահեստարանների (ներառյալ գազատարներն ու այլ տեղակայանքները) անվտանգության գոտիներում առկա հողամասերը, շենքերն ու շինությունները և ներկայացնել առաջարկություն դրանց հետագա կարգավիճակի վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի մշակման գործընթացը համակարգելու շրջանակներում ապահովել սույն որոշման պահանջներից բխող սահմանափակումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի |
Ս Խ Ե Մ Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ
ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |