ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2012 թվականի N 249-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 933-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 3-րդ և 22-րդ կետերը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերով.
2) 19-րդ կետի առաջին պարբերությունում «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ «համապատասխան մարմինները» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման մարմինները» բառերով.
3) 26-րդ կետի «բ» ենթակետը և 27-րդ կետի երկրորդ պարբերությունը «մարմիններին» բառից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման մարմիններին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մարտի 13 Երևան |
|