Գլխավոր տեղեկություն
Номер
N 1777-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.12.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.21/69(872) Հոդ.1688
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.12.2011
Дата вступления в силу
22.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 2011 թվականի N 1777-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի երկրորդ մասով ու 104-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերի շինարարական աշխատանքների իրականացման ծրագիրն իրագործելու նպատակով սույն որոշման 2-րդ կետում նշված` բացառությամբ 2-րդ ենթակետի «գ» պարբերության, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող 22,60649 հեկտար հողամասի սեփականության օտարման նպատակը «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` համաձայն N 1 հավելվածի` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագիրը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,

բ. ծրագրի իրականացումն էապես կամրապնդի Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը,

գ. ծրագրի իրականացումը կապահովի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» պետական սահմանի անցման կետերով մարդկանց և ապրանքների անխոչընդոտ շարժը,

դ. ծրագրի իրականացումը մեծապես կխթանի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. պետական սահմանի անցման կետերի շահագործման համար անհրաժեշտ կենսական կառույցներն այլ վայրում տեղակայելու դեպքում անհնար է դրանց նպատակային նշանակությամբ բնականոն շահագործումը,

բ. օտարվող սեփականության օբյեկտների տարածքներում և (կամ) դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվելու են պետական սահմանի անցման կետերի շահագործման և (կամ) շինարարական աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի N 482-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-2015 թվականների միջոցառումների ծրագրի իրականացման նպատակով 23,0452 հեկտար տարբեր նպատակային նշանակության հողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա, որից`

1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,58327 հեկտար` համաձայն N 2 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 5,5004 հեկտար, բնակավայրի տնամերձ հողերից` 0,58645 հեկտար.

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 1,16943 հեկտար, բնակավայրի այլ հողերից` 0,32699 հեկտար.

2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Բավրայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,51697 հեկտար` համաձայն N 3 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 4,31597 հեկտար,

բ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 2,73345 հեկտար, այլ հողերից` 0,0288 հեկտար,

գ. պետական սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների (միջպետական ճանապարհ) հողերից` 0,43875 հեկտար.

3) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 7,945 հեկտար` համաձայն N 4 հավելվածի, այդ թվում`

ա. ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից` 6,219 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,1801 հեկտար,

բ. իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 0,024 հեկտար,

գ. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից` 0,0664 հեկտար, այլ հողերից` 0,1324 հեկտար, բնակավայրի հասարակական կառուցապատման հողերից` 1,3231 հեկտար:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 2 ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինները համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետներն են.

4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների, դրանցում առկա սեփականության օբյեկտների, շենքերի և շինությունների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզպետներին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող, գույքային իրավունքներ ունեցող, ինչպես նաև փաստացի տիրապետող անձանց իրազեկումը.

2) օրենքով սահմանված կարգով սեփականության օտարման գործընթացի ավարտից հետո ապահովել սույն որոշման 2-րդ կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված հողամասերի՝ անհատույց մշտական օգտագործման իրավունքով հանձնումը (ամրացումը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:

5. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված հողամասերի և օբյեկտների ձեռքբերման պայմանագրերի նոտարական վավերացման աշխատանքները, ինչպես նաև այդ հողամասերի և օբյեկտների իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 20
Երևան 

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1777-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ), ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Ձորամուտ համայնք գ. Գոգավան

NN ը/կ

Սեփականատերը

Հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

Հողամասի
մակերեսը
(քառ. մ)

1.

Չնավարյան Թենգիզ Աղասինի

վարելահող III-կարգ

06-067-203-034

13510

2.

Փնջոյան Գևորգ

վարելահող III-կարգ

06-067-203-035

6180

3.

Աղայան Յուղաբեր

վարելահող III-կարգ

06-067-203-036

6150

4.

Պողոսյան Սեդրակ Նահապետի

վարելահող III-կարգ

06-067-203-037

9950

5.

Չնավարյան Թենգիզ Աղասինի

վարելահող III-կարգ

06-067-203-038

6334

6.

Չափանյան Քիշմիշ Աշոտի

վարելահող III-կարգ

06-067-203-039

6250

7.

Աոաքելյան Կատյա Պողոսի

վարելահող III-կարգ

06-067-203-040

6630

8.

Սարգսյան Լյովա Շահենի

տնամերձ

06-067-102-001

2070

9.

Լևոնյան Անժելա Խաչիկի

տնամերձ

06-067-102-003

 204.5

10.

Քոսյան Իրինա Լևոնի

տնամերձ

06-067-101-002

2080

11.

Պողոսյան Գրիգոր Նահապետի

տնամերձ

06-067-101-001

1510

Ընդամենը

60868.5

12.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-402-001

837.2

13.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-405-001

44.8

14.

Ձորամուտ համայնք

արոտ IV’–կարգ

06-067-218-001

461.2

15.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-103-001

1860

16.

Ձորամուտ համայնք

արոտ IV’–կարգ

06-067-218-010

445

17.

Ձորամուտ համայնք

արոտ IV’–կարգ

06-067-218-011

21

18.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-101-003

130.2

19.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-101-005

102.5

20.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-101-006

92.9

21.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-101-007

82

22.

Ձորամուտ համայնք

արոտ IV - կարգ

06-067-218-012

17.1

23.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-404-005

26.4

24.

Ձորամուտ համայնք

բնակավայրերի այլ հող

06-067-101-008

93.9

25.

Ձորամուտ համայնք

արոտ IV - կարգ

06-067-202-005

5984

26.

Ձորամուտ համայնք

արոտ IV - կարգ

06-067-218-031

4766

Ընդամենը

14 964,2

Ընդամենը «Գոգավան» սահմանային անցման կետի համար

75832.7

Բավրա համայնք

NN ը/կ

Սեփականատերը

Հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

Հողամասի
մակերեսը (քառ. մ)

1.

Ղարսլեյան Սամվել

վարելահող

112-003

10241.70

2.

Գաբրիելյան Հովհաննես

վարելահող

112-005

18008.30

3.

Գաբրիելյան Հովհաննես

վարելահող

112-006

4360.90

4.

Ղարսլեյան Մարտին

վարելահող

112-007

10548.80

Ընդամենը

43159.7

5.

Բավրայի համայնք

արոտ

112-004

25835.80

6.

Բավրայի համայնք

արոտ

119-001

1498.70

7.

Բավրայի համայնք

անօգտագործելի

122-001

67.00

8.

Բավրայի համայնք

այլ

359-001

115.00

9.

Բավրայի համայնք

այլ

310-001

106.00

Ընդամենը

27 622.5

10.

Հայաստանի Հանրապետություն

միջպետական ճանապարհ

319-001

4387,50

Ընդամենը

4387.50

Ընդամենը «Բավրա» սահմանային անցման կետի համար

75169.7

Բագրատաշեն համայնք

NN հ/հ

Սեփականատերը

Հողատեսքը

Հողամասի ծածկագիրը

Հողամասի
մակերեսը (քառ. մ)

1.

Սահակյան Նորայր

ջրովի վարելահող

236-007

2674.00

2.

Նասիբյան Լյովա

ջրովի վարերոհող

236-008

12393.00

3.

Աբովյան Հովիկ

ջրովի վարելահող

236-010

15839.00

4.

Եգուրչյան Դանիել

ջրովի վարհլահող

236-011

7120.00

5.

Մինասյան Անախաս

ջրովի վարելահող

236-012

6925.00

6.

Խաչատրյան Պարգև

ջրովի վարելահող

236-013

5058.00

7.

Մուրադխանյան Խաչիկ

հասարակական

251-003

523.00

8.

Սարգսյան Վահան

ջրովի վարելահող

236-014

12.00

9.

Կարոյան Կարապետ

ջրովի վարելահող

237-005

1862.00

10.

Հասրաթյան Համլետ

ջրովի վարելահող

237-006

3443.00

11.

Եսայան Ռազմիկ

ջրովի վարելահող

237-007

4774.00

12.

Թամազյան Կառլեն

ջրովի վարելահող

237-008

1804.00

13.

Մուրադխանյան Խաչիկ

հասարակական

251-003

183.00

14.

Սարգսյան Նորիկ

ջրովի վարելահող

250-003

286.00

15.

Աբովյան Հովիկ

հասարակական շենք, շինություն

236-027

1095.00

16.

Սեյրան Անանյան և ընկերներ ՍՊԸ

հասարակական շենք, շինություն

236-050

240

Ընդամենը

64231

17.

Համայնքային սեփականություն

այլ հողեր

792-001

81.00

18.

Համայնքային սեփականություն

արոտավայր

250-001

507.00

19.

Համայնքային սեփականություն

արոտավայր

232-005

157.00

20.

Համայնքային սեփականության

այլ հողեր

799-001

180.00

21.

Համայնքային սեփականություն

հասարակական

251-003, 236-029

13231.00

22.

Համայնքային սեփականության

այլ հողեր

791-001

910.00

23.

Համայնքային սեփականության

այլ հողեր

236-034

124.00

24.

Համայնքային սեփականության

այլ հողեր

236-034

29.00

Ընդամենը

15219

Ընդամենը «Բագրատաշեն» սահմանային անցման կետի համար

79450

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1777-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԲԱՎՐԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(ՀԱՏՎԱԾ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1777-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՁՈՐԱՄՈՒՏԻ (ԳՈԳԱՎԱՆ) ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
(ՀԱՏՎԱԾ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 8-ի N 1777-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԱԳՐԱՏԱՇԵՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(ՀԱՏՎԱԾ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան