ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 88-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1802-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2012 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 163,0 մլն դրամ (որից 40,0 մլն դրամը՝ պարարտանյութի բեռնման համար)՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով տրամադրել «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված պարարտանյութի բեռնման և համայնքներ փոխադրման աշխատանքները կազմակերպելու համար:
3. Ստեղծել պարարտանյութի ներկրման և բաշխման գործընթացը համակարգող աշխատանքային խումբ՝ համաձայն N 1 հավելվածի: Աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակից դարձնել Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը հաստատելու, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1802-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) 3-րդ կետում «մարզերում վերջին 3 տարիներին կատարված փաստացի ցանքերի և մշակվող բազմամյա տնկարկների տարածությունների միջին ցուցանիշը (ըստ Հայաստանի Հանրապետության ԱՎԾ-ի տվյալների)`» բառերը փոխարինել «մարզպետների կողմից ներկայացված հայտը՝» բառերով.
2) 3-րդ կետով սահմանված աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող պարարտանյութի քանակությունը
|
»: |
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.3-րդ կետով.
«3.3. Հայաստանի Հանրապետության մարզպետները համայնքների ղեկավարների միջոցով ապահովում են պարարտանյութ գնել ցանկացող հողօգտագործողների ցուցակների կազմումը, ծրագրով նախատեսված գնով և քանակով գումարների հավաքագրումը: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակները և հավաքագրված գումարները տրամադրվում են «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված պայմանագրի: Պարարտանյութ ստացող հողօգտագործողների ցուցակների մեկ օրինակը Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.».
4) ուժը կորցրած ճանաչել 4.1-ին կետը:
5. Մատակարարը պարարտանյութի հանձնում-ընդունումն իրականացնելիս՝ համապատասխան համայնքի ղեկավարի հետ կնքում է հանձնման-ընդունման ակտ՝ համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ ապահովել 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշմամբ հաստատված ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 88-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Գալստյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Ա. Բախշյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Քոչարյան |
- «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 88-Ն որոշման |
Ա Կ Տ
ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հայաստանի Հանրապետության —————————————————- մարզի ———————— համայնքի ղեկավար —————————————— -ը, մի կողմից, և «Կոտայքի բերրիություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Ս. Քոչարյանը, մյուս կողմից, սույնով հաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1802-Ն որոշման շրջանակներում, համայնքի համար մարզպետի կողմից հաստատված չափաքանակին համապատասխան, պարարտանյութի քանակի մատակարարման համար բաց բաժնետիրական ընկերության հաշվեհամարին փոխանցված ——————————————-- դրամի դիմաց մատակարարը 2012 թվականի ————————— ին համայնքին է հանձնել ——————————— կգ ազոտական պարարտանյութ (սելիտրա):
ՀԱՆՁՆԵՑ
«Կոտայքի բերրիություն» ԲԲԸ-ի տնօրեն Ս. Քոչարյան _________________________ (ստորագրությունը) |
ԸՆԴՈՒՆԵՑ
—————— համայնքի ղեկավար ______________________________________ (ստորագրությունը) ______________________________________ (անունը, ազգանունը) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |