«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2006 թվականի N 572-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) քրեակատարողական ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) որ քրեակատարողական ծառայությունում ծառայության մեջ գտնվող և զենք կրող քրեակատարողական ծառայողների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշման գործողությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
NN |
Ծառայության բնույթը |
Մասնագիտությունը |
1. | Ֆինանսական, հաշվապահական հաշվառման աշխատանքներ | տնտեսագիտություն, տեսական տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, հաշվապահական հաշվառում և աուդիտ, ֆինանսներ և վարկ, համաշխարհային տնտեսագիտություն, ազգային տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, ապրանքագիտություն, շուկայաբանություն |
2. | Կենցաղային ապահովում | քաղաքային շինարարություն և տնտեսություն, արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն, ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր, էլեկտրամեխանիկա, ճարտարապետություն, շենքերի նախագծում, տնտեսագիտություն, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, էլեկտրակայաններ, կիրառական գեոդեզիա, քաղաքային կադաստր, անշարժ գույքի փորձաքննություն և կառավարում, մեքենաշինության տեխնոլոգիա |
3. | Պետական գնումներ | իրավագիտություն, տնտեսագիտություն, աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա, ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն, շուկայաբանություն, առևտուր, ստանդարտացում և սերտիֆիկացում, բիզնեսի կազմակերպում, կառավարում |
4. | Կալանավորվածների և դատապարտյալների հաշվառում | իրավագիտություն |
5. | Իրավական, միջազգային հարաբերություններ, կազմվերլուծական աշխատանքներ | իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, օտար լեզուներ |
6. | Բժշկական սպասարկում | բուժական գործ, բժշկականխարգելման գործ, ստոմատոլոգիա, դեղագործություն, բուժական գործ` զինված ուժերում |
7. | Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ (միայն գլխավոր մասնագետներ) | իրավագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, փիլիսոփայություն, պատմաբանություն, սոցիալական մանկավարժություն |
8. | Այլընտրանքային պատիժների կատարում | իրավագիտություն, սոցիալական աշխատանք |
9. | Սույն ցանկի 1-8 կետերում չընդգրկված բնույթի ծառայություններ | ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտություն |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(հավելվածը փոփ. 01.12.11 N 1691-Ն)