«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հունվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 51012047
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ
27 դեկտեմբերի 2011 թ. ք. Իջևան |
N 211-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997թ. մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի թիվ 198-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 1769-Ն որոշումը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2010 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 30-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«4. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին:».
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝
ա. 42-րդ կետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«42. Հանձնարարականի կատարման ժամկետի բացակայության դեպքում, որպես հանձնարարականի ժամկետ սահմանվում է առավելագույնը 7 աշխատանքային օր, իսկ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հարցերի դեպքում՝ առավելագույնը ևս 3 աշխատանքային օր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:»,
բ. կարգը 54-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 54.1-ին և 54.2-րդ կետերով.
«54.1. Արձանագրությունները կազմվում, խմբագրվում և նիստը վարողին են ներկայացվում ստորագրման ոչ ուշ, քան նիստի անցկացման հաջորդ աշխատանքային օրը:
54.2. Արձանագրությունը նիստը վարողի կողմից ստորագրվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով առաքվում է հասցեատերերին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա. Ղուլարյան |