ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2012 թվականի N 102-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) N 1 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է») ցուցակում «Օքսիմորֆին» բառը փոխարինել «Օքսիմորֆոն» բառով, «Պսիլոբիցին» բառը` «Պսլիոցիբին» բառով.
2) N 2 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է») ցուցակից հանել «Նոքսիրոն» բառը.
3) N 3 («Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, որոնց շրջանառության հսկողության նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում սահմանվում են որոշակի պայմաններ») ցուցակում`
ա. ցուցակը «Ապրոֆեն» բառից հետո լրացնել «Ամինեպտին» բառով, «Կլոքսազոլամ» բառից հետո` «Կոդեին 10 մգ և ավելի (մաքուր նյութի վերահաշվարկով) պարունակող բազմաբաղադրատարր դեղեր» բառերով,
բ. «Մեթիլպրիլոն» բառը փոխարինել «Մեթիպրիլոն» բառով, «Ֆենկամֆանին» բառը` «Ֆենկամֆամին» բառով, «Պիրադրոլ» բառը` «Պիպրադոլ» բառով, «Պրիմոդին» բառը` «Պրիմիդոն» բառով,
գ. ցուցակից հանել «Պրեգաբալին» բառը, «Սեդալգին` պարացետամոլ, մետամիզոլ (մետամիզոլի նատրիումական աղ), կոֆեին, ֆենոբարբիտալ, կոդեին ֆոսֆատ» և «Պենտալգինի դեղահատեր` ֆենոբարբիտալ` 0,01 գ, կոդեին` 0,015 գ, ամիդոպիրին` 0,3 գ, անալգին` 0,3 գ, կոֆեին-բենզոատ նատրիում` 0,05 գ» բառերը.
4) N 4 («Պրեկուրսորների, որոնց շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակ է, և որոնց նկատմամբ սահմանված են հսկման եղանակներ») ցուցակում «Էրգոմետրին» բառը փոխարինել «Էրգոմետրին և դրա աղերը» բառերով, «Էրգոտամին» բառը` «Էրգոտամին և դրա աղերը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 10 Երևան |
|