«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011555
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
16 դեկտեմբերի 2011 թ. |
թիվ 349-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2012 թվականի հունվարի 25-ից շրջանառության մեջ դնել «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ», «Շուշիի ազատագրման 20-ամյակ», «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե և «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ», «Հայ գրքի տպագրության 500-ամյակ», «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. դեկտեմբերի 16 |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 349-Ն որոշմամբ |
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է նուռ, որը խորհրդանշում է ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի` Սայաթ-Նովային նվիրված «Նռան գույնը» հայտնի կինոնկարը: Նռան ֆոնին պատկերված են քամանչա, գիրք և փետրագրիչ: Քամանչայից աջ մակագրված է հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2012», իսկ ձախ մասում` հայկական զարդանախշ է: Վերևի ձախ անկյունում անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ DRAM», իսկ շրջագծով՝ «CENTRAL BANK OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրություններն են:
Հուշադրամի դարձերեսին Սայաթ-Նովայի դիմաքանդակն է, որից վերև զարդանախշ է, աջ մասում, ուղղահայց՝ «300 ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ» մակագրությունն է:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Տիգրան Չոբանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
1.1 «Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2. «Շուշիի ազատագրման 20-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին հավերժության նշանի ֆոնի վրա պատկերված է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին: Ներքևի մասում հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են «Ոսկե արծիվ» շքանշանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը:
Եզրագծով՝ «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
2.1 «Շուշիի ազատագրման 20-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
3. «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված ոսկե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «10000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը:
Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
10 000 դրամ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
3.1 «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
4. «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայ նշանավոր արևելագետ, հնագետ և հասարակական գործիչ Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Օրբելու հնագիտական արշավանքի չափագրումներից գծագիր, Էրմիտաժի արծաթյա ցուցանմուշներ և գրառումով քարե սալիկ՝ Աղթամար կղզուց: Հուշադրամի վերևի աջ մասում թողարկման տարեթիվն է՝ «2012», ներքևի մասում անվանական արժեքը` «1000 դրամ» և ամբողջ եզրագծով` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսի աջ մասում Օրբելու դիմապատկերն է, ձախ մասում` Անիի 1910 թ. հնագիտական արշավանքի ցուցանմուշ` կարաս: Վերևի մասում` «125 ամյակ» և ներքևի մասում` «ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ JOSEPH ORBELI 1887 1961» մակագրություններն են:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
4.1 «Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
5. «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայ գրքի տպագրության 500-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են «Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների պատկերանիշը և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2012»: Ներքևի մասում անվանական արժեքն է` «1000 դրամ» և եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Վենետիկի տեսարաններից մեկը, առաջին հրատարակիչ Հակոբ Մեղապարտի նշանադրոշմը, «Ուրբաթագիրքը» և գրքից մի պատկեր` «Հիվանդի այցը»: Ձախ կողմում, ուղղահայաց՝ «Ուրբաթագիրք» գրառումն է, իսկ աջ եզրագծով՝ «ՀԱՅ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿ» մակագրությունը:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
5.1 «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
6. «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ», իսկ եզրագծով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» մակագրությունը և թողարկման տարեթիվը՝ «2012»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինանշանը և «Հայրենիք» շքանշանը:
Եզրագծով՝ «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» մակագրությունն է:
Հուշադրամի բնութագիրը |
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
6.1 «Հայկական բանակի կազմավորման 20-ամյակ» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները