«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312195
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
10 ապրիլի 2012 թ. |
թիվ 09-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի ԹԻՎ 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի գ) ենթակետով, և հիմք ընդունելով «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածը հաստատելու մասին» թիվ 110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. որոշմամբ հաստատված հավելված 1-ի
1) 13-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Ծառայության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում Ծառայության քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում, նշանակում և ազատում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ստորաբաժանման մյուս աուդիտորներին»,
2) 48-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոնների աշխատողներին, ինչպես նաև աշխատակազմի քաղաքացիական ծառայող չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, բացառությամբ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի և ստորաբաժանման մյուս աուդիտորների.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ |
Ս. Մնացականյան |