ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1771-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1161-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «տեսողական» բառը փոխարինել «դիտողական» բառով.
2) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին ենթակետով.
«4.1) նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի փոստային բաժանորդային պահարանների սպասարկում».
3) որոշման N 2 հավելվածի`
ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՈՒՏՔԵՐԸ, ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՊԱՀԱՐԱՆՆԵՐԸ
1) Աստիճանների բազրիքները պետք է լինեն հուսալի ամրացված և շահագործման տեսանկյունից անվտանգ:
2) Մուտքերը պետք է ունենան դռներ և ապահովված լինեն արհեստական լուսավորվածությամբ:
3) Տեղակայված էլեկտրավահանակները պետք է հուսալի փակված լինեն դռնակով, իսկ էլեկտրական հաղորդալարերն անցնեն փակ վիճակով:
4) Աստիճանավանդակների բնական լուսավորությունն ապահովող պատուհանները պետք է ապակեպատված լինեն:
5) Նոր կառուցվող բազմաբնակարան շենքերում տեղակայված փոստային բաժանորդային պահարանները չպետք է խոչընդոտեն փոստային կապի ծառայությունների մատուցմանը, պետք է լինեն սարքին վիճակում և պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`
ա. պահարանի բարձրությունը, երկարությունը, լայնությունը և բացվածքը պետք է ապահովեն C4 (229 մմ x 324 մմ) չափսի ծրարի առանց վնասելու և ծալելու տեղադրումը ու պետք է լինեն ոչ պակաս, քան բարձրությունը` 330 մմ, երկարությունը` 250 մմ, լայնությունը 40 մմ, բացվածքի երկարությունը` 230 մմ և լայնությունը` 30 մմ,
բ. պահարանը պետք է տեղադրված լինի այնպես, որ բացվածքի բարձրությունը գետնից լինի ոչ պակաս 0,7 մ-ից և ոչ ավելի 1,7 մ-ից»,
բ. 13-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «8-րդ կետի 3-րդ ենթակետի,» բառերը փոխարինել «8-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերի,» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 19 |