ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 837-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող մոդուլային մեկուսարանային բաժանմունքը (շարժական գույք)՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված մոդուլային մեկուսարանային բաժանմունքն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` հետագայում դրանք ըստ անհրաժեշտության տնօրինելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման ընդունումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ կազմակերպել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ընդգրկված գույքի տեղափոխման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳրիգորՅԱՆ |
Երևան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 837-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ
(ՀՀ դրամ) |
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը (հատ) |
Սկզբնական արժեքը |
Մնացորդային արժեքը |
1. |
Օդափոխության համակարգ |
1 |
102,000,000.0 |
88,589,092.0 |
2. |
Սառը ջրամատակարարման համակարգ |
1 | ||
3. |
Տաք ջրամատակարարման համակարգ |
1 | ||
4. |
Տնտեսական կոյուղու համակարգ |
1 | ||
5. |
Էլեկտրատեխնիկական մաս |
1 | ||
6. |
Մոդուլ տեսակ 1 |
1 | ||
7. |
Մոդուլ տեսակ 2 |
12 | ||
8. |
Մոդուլ տեսակ 3 |
1 | ||
9. |
Տեսահսկման համակարգ |
1 | ||
10. |
Հրդեհի ազդարարման և կանչի համակարգ |
1 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |