ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1766-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2009 թվականի հոկտեմբերի 1-ի N 1241-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1461-Ն որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետը «արտահանման,» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղների» բառերով.
2) 8-րդ կետը`
ա. 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1) տրամադրում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման լիցենզիա.»,
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.
«7) իրականացնում է թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների կազմակերպումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 19 |