ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2011 թվականի N 1722-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն, 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 950-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար հատկացնելու մասին» N 950-Ն որոշման N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին նախարարության համակարգի ենթակայության՝ երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների ջեռուցման համակարգերի, դռների, պատուհանների հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում տնտեսված միջոցներից 74,698.0 հազ. դրամն ուղղել հիմնանորոգման աշխատանքների համար հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված, սակայն միջոցների սղության պատճառով մրցույթի հայտարարման պահին ծավալաթերթերից պակասեցված հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հիմնանորոգման աշխատանքները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ընթացակարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 12 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվանումը |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | |||||
քանակը |
գումարը (հազ. դրամ) | |||||||
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
297,486.0 | |||||||
Բաժին N 10 |
Խումբ N 09 |
Դաս N 02 |
Սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
(4,026.4) | ||||
1. Սոցիալական ապահովության առանձին ծրագրերի վճարման հետ կապված ծառայություններ |
(4,026.4) | |||||||
ՄԱՍ II. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(4,026.4) | |||||||
Տանը թոշակների և նպաստների հանձնման փոստային կապի ծառայություններ |
ՄԱ |
դրամ |
1.0 |
(4,026.4) | ||||
Բաժին N 11 |
Խումբ N 01 |
Դաս N 01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
301,512.4 | ||||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
301,512.4 | |||||||
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
301,512.4 | |||||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի, դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքների նախահաշվային փաստաթղթերի կազմում |
ՊԸ |
դրամ |
1.0 |
7,519.7 | ||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ |
ԲԸ |
դրամ |
1.0 |
106,118.7 | ||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքներ |
ԲԸ |
դրամ |
1.0 |
106,534.4 | ||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգի, դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության աշխատանքներ |
ՊԸ |
դրամ |
1.0 |
5,051.5 | ||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների ջեռուցման համակարգի, դռների և պատուհանների հիմնանորոգման աշխատանքների հեղինակային հսկողություն |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
1,590.5 | ||||
Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն հանդիսացող ՊՈԱԿ-ների դռների, պատուհանների և ջեռուցման համակարգերի հիմնանորոգման աշխատանքներ |
ԲԸԱՀ |
դրամ |
1.0 |
74,697.6 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1722-Ն որոշման
«Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ, ԴՌՆԵՐԻ, ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(հազ. դրամ) |
|
»: |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |