ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2011 թվականի N 976-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 306-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սահմանել, որ նախարարական կոմիտեներում ներկայացված հարցերի քննարկումներն իրականացվում են նիստերի միջոցով, որոնք տեղի են ունենում ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ` հինգշաբթի օրերին: Նախարարական կոմիտեի նիստի անցկացման ժամերը, ելնելով նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քանակից, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը: Նախարարական կոմիտեների նիստերը տեղի են ունենում հետևյալ հաջորդականությամբ`
1) պետաիրավական.
2) սոցիալական.
3) տարածքային զարգացման և բնապահպանական.
4) ֆինանսատնտեսական:».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 6-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «մասնավորեցում,» բառը փոխարինել «, պետական անշարժ գույքի կառավարում,» բառերով,
բ. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5-րդ ենթակետով.
«5) սույն կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված բնագավառներում հակակոռուպցիոն հարցերը քննարկվում են համապատասխան բնագավառների համար պատասխանատու կոմիտեներում:»,
գ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Կոմիտեի նիստն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արձանագրային բաժնի կողմից: Արձանագրային բաժինը կոմիտեի նիստի օրվանից հետո երկօրյա ժամկետում արձանագրության նախագիծը համաձայնեցնում է համապատասխան կոմիտեի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչության պետի հետ և ներկայացնում է կոմիտեի վարողին` ստորագրության:»,
դ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Ֆինանսատնտեսական կոմիտեի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչությունը, սոցիալական կոմիտեինը` սոցիալական վարչությունը, տարածքային զարգացման ու բնապահպանական կոմիտեինը` տարածքային զարգացման և բնապահպանական վարչությունը, պետաիրավական կոմիտեինը` պետաիրավական վարչությունը:»,
ե. 14-րդ կետում «Հանձնաժողովի» բառը փոխարինել «Կոմիտեի» բառով,
զ. 14-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ապահովում է կոմիտեի նիստերի արձանագրությունների կազմման աշխատանքները»,
է. 14-րդ կետի 4-րդ ենթակետում «մեկօրյա» բառը փոխարինել «դրանք ստորագրվելուց հետո մեկօրյա» բառերով,
ը. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.
«15.1. Կոմիտեների նիստերի օրակարգում կարող են չընդգրկվել որդեգրումների, հոբելյանական միջոցառումների կազմակերպման և անցկացման, նշանակումների և ազատումների, ինչպես նաև կրկնվող բնույթի` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը:».
3) որոշման N 2 հավելվածի «1. Ֆինանսատնտեսական կոմիտե» բաժնում «ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» և «ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ» տողերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» տողով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 14 |