ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2011 թվականի N 1043-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1065-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 926-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1065-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Ա. Սահակյանի և Ա. Կարապետյանի պաշտոնների փոփոխության կապակցությամբ` խորհրդի կազմի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Սահակյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» և «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերը փոխարինել համապատասխանաբար «Ա. Սահակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ» և «Ա. Կարապետյան – ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ» բառերով.
2) խորհրդի կազմի «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Ազիզյան» բառերը փոխարինել «Գ. Ազիզյան» բառերով,
բ. «Վ. Մամաջանյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աթլետիկայի ամբիոնի վարիչ» բառերը փոխարինել «Կ. Բաբայան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հեռակա ֆակուլտետի դեկան» բառերով.
3) խորհրդի կազմի «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ք. Ապրիկյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզաառողջարարական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Հ. Շահնազարյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Վ. Նիկոլայան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով,
գ. «Ա. Սարգսյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Լ. Մկրտչյան - Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|