ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2011 թվականի N 1017-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 29-ի «Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 541-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 608-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Կարինե Ղազինյանին» բառերը փոխարինել «Զոհրաբ Մնացականյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի օգոստոսի 5-ի «Տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 734-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «Կարինե Ղազինյանին» բառերը փոխարինել «Զոհրաբ Մնացականյանին» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 8-ի «Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 418-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական Լ. Թութխալյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 8-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին» N 419-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Զ. Մնացականյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության խորհրդական Լ. Թութխալյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|