ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2011 թվականի N 1378-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, ինչպես նաև «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշմամբ հաստատված տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 12-րդ կետի 7-րդ ենթակետում «հատկացնում համարանիշեր» բառերը փոխարինել «հատկացնում հիմնական համարանիշեր (այսուհետ` համարանիշեր)» բառերով և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձի կողմից դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերվելու դեպքում հատկացվող համարանիշերը չեն տրվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (ներկայացուցչին), այլ ի պահ են վերցվում հաշվառման ստորաբաժանման կողմից, եթե դեղին հիմնագույնի համարանիշերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն հանձնվել ճանապարհային ոստիկանություն:».
2) 17-րդ կետի 6-րդ ենթակետում «և 16-րդ կետի 3-րդ ենթակետում» բառերը փոխարինել «16-րդ կետի 3-րդ ենթակետում և 18.1-ին կետում» բառերով.
3) 18-րդ կետում «14-րդ կետում» բառերը փոխարինել «14-րդ և 18.1-ին կետերում» բառերով.
4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին կետով.
«18.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ կամ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում (ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված) հաշվառման ստորաբաժանում, և տրանսպորտային միջոցի նոր սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին) «տարանցիկ» կամ «ժամանակավոր» համարանիշեր չեն տրվում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշման գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հարաբերությունների վրա, որոնք հաշվառումից հանվել են նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հոկտեմբերի 4 |