ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 օգոստոսի 2011 թվականի N 1161-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1179-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Ապրանքների ձեռքբերման գործընթացն իրականացնելու մասին» N 1179-Ա որոշման 2-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ձեռք բերված զուգարանները` Տաթևի ու Գեղարդի վանական համալիրների շրջակայքում տեղադրելու և հետագա շահագործումն ապահովելու նպատակով սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:».
2) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ձեռք բերված զուգարանները Տաթևի ու Գեղարդի վանական համալիրների շրջակայքում տեղադրելու նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներից հատկացնել 23200 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով)` կնքելով համապատասխան պայմանագիր:».
3) ուժը կորցրած ճանաչել 4-րդ և 5-րդ ենթակետերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|