«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 12111543
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ |
5 դեկտեմբերի 2011 թ. |
28 նոյեմբերի 2011 թ. N 92-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 33-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 120-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի թիվ 562-Ն որոշման 2-րդ կետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել սոցիալական ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 33-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 120-Ն համատեղ հրամանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային
Ա. Գևորգյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական
|
Հավելված ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 05-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական 2011 թվականի նոյեմբերի 28-ի N 92-Ն |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում է ՀՀ մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման մեթոդաբանությունը:
2. Սույն մեթոդական ուղեցույցի մշակման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշումը:
3. Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման գործընթացը բաղկացած է երեք փուլից.
1) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ստացում։
2) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ստացված տեղեկատվության վերլուծություն։
3) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքի գնահատում:
4. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման համար սահմանվում են հետևյալ երկու ենթաչափորոշիչները.
1) ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև ՀՀ օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելը (ենթաչափորոշիչ «1»):
2) Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցերի ներկայացնելը (ենթաչափորոշիչ «2»):
5. Յուրաքանչյուր ենթաչափորոշիչ բաղկացած է ցուցանիշներից, իսկ ցուցանիշները ենթացուցանիշներից:
6. Ենթացուցանիշների, ցուցանիշների և ենթաչափորոշիչների անվանումները և նրանց առավելագույն միավորները բերված են աղյուսակ 1-ում (հավելված 1-ը կցվում է):
7. Ենթացուցանիշների միավորների գումարը հավասար է համապատասխան ցուցանիշի միավորին, իսկ ցուցանիշների միավորների գումարը համապատասխան ենթաչափորոշչի միավորին:
2. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
8. Մարզպետի` սոցիալական ապահովության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշների և ենթացուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը մարզպետը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը` համաձայն աղյուսակ 2-ի (հավելված 1-ը կցվում է):
3. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
9. Աղյուսակ 2-ում բերված տեղեկատվության վերլուծությունն ըստ յուրաքանչյուր ենթաոլորտի իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ենթաոլորտի համար պատասխանատու ստորաբաժանումների կողմից, որի արդյունքում յուրաքանչյուր ենթացուցանիշին տրվում է աղյուսակ 3-ով սահմանված միավոր, որը լրացվում է աղյուսակ 4-ի 4-րդ սյունակում (հավելված 1-ը կցվում է):
10. Եթե ենթացուցանիշի կատարումը կապված չէ ժամկետների հետ, ապա միավորը սահմանվում է հիմք ընդունելով աղյուսակ 3-ի առաջին տողը:
11. Եթե ենթացուցանիշի կատարումը կապված է միայն ժամկետի պահպանման հետ, ապա միավորը սահմանվում է հիմք ընդունելով աղյուսակ 3-ի առաջին սյունը:
12. Աղյուսակ 2-ում ներկայացված ցուցանիշներից (ենթացուցանիշներից) որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշին տրվում է զրո միավոր:
13. Մարզպետից անկախ պատճառներով աղյուսակ 1-ում ներկայացված ենթացուցանիշներից որևէ մեկի չկատարվելու դեպքում այդ ենթացուցուցանիշի միավորը համամասնորեն բաշխվում է տվյալ ցուցանիշի մյուս ենթացուցանիշների վրա:
14. Մարզպետից անկախ պատճառներով աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշների հետ կապված որևէ գործողություն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ ցուցուցանիշի միավորը համամասնորեն բաշխվում է տվյալ ենթաչափորոշչի մյուս ցուցանիշների վրա:
15. Աղյուսակ 1-ում բերված 2.1.-2.9 ենթացուցանիշների միավորները ենթակա չեն բաշխման:
16. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ենթաոլորտի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումները սույն ուղեցույցի 8-րդ կետում նշված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարած վերլուծության արդյունքները աղյուսակ 4-ի ձևաչափով ներկայացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանում:
4. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
17. Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատումը իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման կողմից` համակարգչային ծրագրի միջոցով, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կատարված վերլուծությունների արդյունքները:
18. Մարզպետի կողմից սոցիալական ապահովության բնագավառում հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատման միավորը հաշվարկվում է ենթաչափորոշիչ «1»-ի և ենթաչափորոշիչ «2»-ի համար հետևյալ բանաձևով.
X = SUM((Y x Z) / 100)
Որտեղ` Y- ենթացուցանիշի առավելագույն միավորն է սահմանված աղյուսակ 1-ով, Z- ենթացուցանիշին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների վերլուծության արդյունքում տրված միավորը (սահմանվում է համաձայն աղյուսակ 3-ի), X-ը ենթաչափորոշչի հաշվարկային միավորն է, SՍM-գումարը:
Յուրաքանչյուր ենթաչափորոշչի համար առավելագույն արժեքը հավասար է 2,5:
19. Գնահատման ընթացքում կարող են հաշվի առնվել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարված Աղյուսակ 2-ով պահանջվող ցուցանիշների և ենթաչափորոշիչների ընթացիկ մոնիթորինգի արդյուքները:
20. Տարեկան գնահատման արդյունքները ամփոփ տեսքով լրացվում են Աղյուսակ 5-ում (հավելված 1-ը կցվում է), և մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 15-ը ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, դրանք նախօրոք համաձայնեցնելով մարզպետների հետ:
Հավելված N 1 ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 05-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական 2011 թվականի նոյեմբերի 28-ի N 92-Ն |
Աղյուսակ 1.
Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման համար ենթաչափորոշիչների, ցուցանիշների և ենթացուցանիշների անվանումները և առավելագույն միավորները
Հ/հ |
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման ենթաչափորոշիչների, ցուցանիշների և ենթացուցանիշների անվանումները |
Ենթաչա-փորոշչի միավորը |
Ենթաչա-փորոշչի մեջ մտնող ցուցա-նիշների միավորը |
Ցուցա- նիշի մեջ մտնող ենթացու-ցանիշների միավորը (Y) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ենթաչափորոշիչ «1». |
2,5 |
|||
1. |
Մարզպետների կողմից օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում |
1,0 |
||
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
0,25 | ||
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,25 | ||
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,25 | ||
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ |
0,25 | ||
2. |
ՀՀ օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, |
1,5 |
||
Սոցիալական աջակցության ենթաոլորտ. |
||||
1) |
Ընտանեկան նպասների` ավելի վճարված գումարների վերադարձի ապահովում (ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 4-ի N 1523-Ն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետ) |
0,2 | ||
2) |
Պետական նպաստների տրամադրման մասին հաշվետվությունների կատարողական կարգապահության ապահովում (ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշման հավելվածի 20-րդ և 30-րդ կետեր) |
0,2 | ||
3) |
Սոցիալական աջակցության խորհուրդների կազմի ձևավորման ապահովում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006թ. սեպտեմբերի 18-ի N 153-Ն հրամանի հավելվածի 11-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ կետեր) |
0,15 | ||
4) |
Պետական նպաստների համակարգում հաշվառման ժամանակ «Բնակչության պետական ռեգիստրի գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում (ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի N 178-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետ) |
0,15 | ||
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ. |
||||
5) |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների գնահատման և համապատասխան ուղղորդման աշխատանքների իրականացում |
0,15 | ||
6) |
Գենդերային քաղաքականության նպատակային ծրագրերի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում |
0,1 | ||
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների |
||||
7) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների նիստերի աշխատանք |
0,15 | ||
8) |
Մարզի տարածքում գործող հասարակական նշանակություն ունեցող (կրթության, մշակույթի, վարչական և այն) շենքերի և շինությունների հարմարեցվածությունը հաշմանդամների համար |
0,1 | ||
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ. |
||||
9) |
«Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի» իրականացման աշխատանքներին աջակցություն |
0,3 | ||
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող` մարզին առնչվող հարցերի ներկայացնելը |
2,5 |
|||
3. |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում |
1,2 |
||
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
0,3 | ||
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,3 | ||
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,3 | ||
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ |
0,3 | ||
4. |
Հանրապետական գործադիր մարմինների |
1,3 |
||
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
0,325 | ||
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,325 | ||
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ |
0,325 | ||
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ |
0,325 |
Աղյուսակ 2.
Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում ________թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացվող տեղեկատվություն
ՀՀ ________________________________________________________________________ մարզ
(Մարզի անվանումը)
Հ/հ |
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման ենթաչափորոշիչների, ցուցանիշների և ենթացուցանիշների անվանումները |
Ենթացուցանիշների վերաբերյալ տեղեկատվության նկարագրությունը |
1 |
2 |
3 |
Ենթաչափորոշիչ «1». | ||
1. |
Մարզպետների կողմից օրենսդրության կատարելագործման վերաբերյալ արդյունավետ առաջարկությունների ներկայացում |
|
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուր ոլորտում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ ՀՀ ԱՍՀՆ) կողմից շրջանառության մեջ դրված իրավական այն ակտերի անվանումները, որոնց վերաբերյալ մարզպետի կողմից եղել են առաջարկներ, այդ առաջարկների կատարման ժամկետները, հիմնավորող փաստաթղթերը: |
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ | |
2. |
Նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, այդ թվում. |
|
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
||
1) |
Ընտանեկան նպաստների` ավելի վճարված գումարների վերադարձի ապահովում (ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետ) |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում` ըստ Սոցիալական ծառայության տարածքային մարմինների (այսուհետ ՍԾՏՄ) ավելի վճարված նպաստների հետգանձման ենթակա գումարների չափերը, փաստացի հետգանձված գումարները: |
2) |
Պետական նպաստների տրամադրման մասին հաշվետվությունների կատարողական կարգապահության ապահովում (ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածի 20-րդ և 30-րդ կետեր) |
Ներկայացվում է ամփոփ տեղեկանք հաշվետու ժամանակաշրջանում ամեն ամսվա մինչև 8-ը ՍԾՏՄ-ների կողմից ներկայացված` ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 12-ի N 110-Ն որոշմամբ հաստատված N 4 և N 7 ձևերով նախատեսված տեղեկատվության մասին: |
3) |
Սոցիալական աջակցության խորհուրդների կազմի ձևավորման ապահովում (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006թ. սեպտեմբերի 18-ի «Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 153-Ն հրամանի հավելվածի 11-րդ, |
Ներկայացվում է տեղեկատվություն մարզում գործող սոցիալական աջակցության խորհուրդների կողմից իրականացվող աշխատանքների մասին: |
4) |
Պետական նպաստների համակարգում հաշվառման ժամանակ «Բնակչության պետական ռեգիստրի գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման ապահովում (ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2317-Ն և 2006 թվականի հունվարի 12-ի N 110-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 178-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետ) |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում օրենքով նախատեսված գործառույթների համառոտ նկարագիրը: |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ. |
||
5) |
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների գնահատման և համապատասխան ուղղորդման աշխատանքների իրականացում |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ վիճակագրությունը (փաստացի և բացահայտված), նրանց կարիքների գնահատումը, նախատեսված միջոցառումների և դրանց իրականացումը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն փոխանցելու ժամկետները: |
6) |
Գենդերային քաղաքականության նպատակային ծրագրերի ապահովվմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում տարեկան միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը (միջոցառման անվանումը, կատարված աշխատանքի նկարագիրը, ֆինանսավորման աղբյուրը և չափը): |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ. |
||
7) |
Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովների նիստերի աշխատանք |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում մարզային հանձնաժողովների կողմից անցկացված նիստերի քանակը, նիստերի ժամանակ ընդունված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված որոշումներն ու դրանց կատարման մասին տեղեկատվությունը։ |
8) |
Մարզի տարածքում գործող հասարակական նշանակության` կրթության, մշակույթի և վարչական շենքերի հարմարեցվածությունը հաշմանդամների համար |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում մարզի տարածքում նոր կառուցված և վերակառուցված շենքերի ընդհանուր թիվը, դրանցից հաշմանդամների համար հարմարեցված շենքերի թիվը, ինչպես նաև հաշվետու շրջանում հաշմանդամների համար հարմարեցված այլ շենքերի թիվը, այդ ուղղությամբ նախատեսվող աշխատանքները: |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ. |
||
9) |
«Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի» իրականացման աշխատանքներին աջակցություն |
Ներկայացվում է «Զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի» իրականացմանը մարզպետի կողմից ցուցաբերված մասնակցության համառոտ նկարագիր (ծրագրի անվանումը, ժամկետը, մասնակցությունը, ստացված արդյունքը): |
Ենթաչափորոշիչ «2». |
||
3. |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում |
|
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուր ոլորտում հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ ԱՍՀՆ-ի, ինչպես նաև համապատասխան տարածքային մարմինների հետ համագործակցության նկարագիրը (համատեղ միջոցառումներ, դրանց ուղղվածությունը, կատարման ժամկետները, շահառուները ֆինանսավորումը և այլն): |
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ | |
4. |
Հանրապետական գործադիր մարմինների քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում |
|
1) |
Սոցիալական աջակցության ենթաոլորտ |
Ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանում յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ Հանրապետական գործադիր մարմիններին (դրանց ստորաբաժանումներին), վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի վերաբերյալ մարզպետի կողմից սեփական նախաձեռնությամբ կատարված առաջարկությունների նկարագիրը (առաջարկությունը հիմնավորող գրությունը, ժամկետը, ուղղվածությունը և այլն): |
2) |
Ընտանիքի կանանց և երեխաների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
3) |
Տարեցների և հաշմանդամների հիմնախնդիրների ենթաոլորտ | |
4) |
Աշխատանքի և զբաղվածության ենթաոլորտ |
Մարզպետ` …………………………………………… .......................................
Ա.Ա.Հ. | ստորագրություն |
Կ.Տ.
Աղյուսակ 3.
Ենթացուցանիշների գնահատման աղյուսակ (Z-ի արժեքներ)
Կատարման որակ |
Կատարված է առանց թերությունների |
Կատարված է ոչ էական թերություններով |
Կատարված է էական թերություններով |
Կատարված չէ |
Կատարման ժամկետ | ||||
Սահմանված ժամկետում |
100 |
85 |
70 |
0 |
Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով |
90 |
75 |
60 |
0 |
Սահմանված ժամկետի էական բացթողումներով |
70 |
60 |
50 |
0 |
Աղյուսակ 4.
Մարզպետի կողմից սոցիալական ապահովության ոլորտում______թ. ընթացքում կատարված աշխատանքների վերլուծության արդյունքներ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ստորաբաժանման անվանումը __________________________________________________________________________
Մարզի անվանումը |
Ենթացուցանիշի համարը ըստ աղյուսակ 1-ի |
Ենթացուցանիշի անվանումը |
Ենթացու-ցանիշի միավորը (Z) |
Ենթացուցանիշի միավորի հիմնավորումը (համառոտ նկարագիր) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Մարզ 1 |
n.1. |
|||
….. |
||||
….. |
||||
Մարզ 2 |
n.1. |
|||
…. |
||||
…. |
||||
Մարզ 3 |
n.1. |
|||
…. |
||||
…. |
Կատարող` ……………………………….. .......................................
Ա.Ա.Հ. | ստորագրություն |
Ստորաբաժանման ղեկավար` ………………………………. ...........................................
Ա.Ա.Հ. | ստորագրություն |
Աղյուսակ 5.
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետների կողմից _______թ. ընթացքում կատարված աշխատանքի գնահատման ամփոփիչ աղյուսակ
Հ/հ |
Մարզի անվանումը |
Ենթաչափորոշիչ «1» |
Ենթաչափորոշիչ «2» |
Ամփոփիչ գնհատականը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1 |
Մարզ 1 |
|||
2 |
Մարզ 2 |
|||
…. |
…. |
|||
N |
Մարզ 3 |