ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1387-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 509-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և 16-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Աուդիտի ստանդարտները հաստատելու մասին» N 509-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի ԱՍ 800 «Հատուկ նպատակներով իրականացված աուդիտի արդյունքում տրվող աուդիտորական եզրակացությունը» ստանդարտի 5-րդ կետի «թ» ենթակետից, 25-րդ կետի երկրորդ «թ» ենթակետից, ԱՍ 810 «Ապագա ֆինանսական տեղեկատվության ստուգումը» ստանդարտի 27-րդ կետի «խ» ենթակետից, ԱՍ 910 «Ֆինանսական հաշվետվությունների աուդիտորական դիտարկման աշխատանքներ» ստանդարտի 26-րդ կետի «թ» ենթակետից, ԱՍ 700 «Ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» ստանդարտի 5-րդ կետի «թ» ենթակետից և 26-րդ կետից հանել «և կնիքը, եթե անձը կնիք ունի» բառերը.
2) որոշման ամբողջ տեքստից հանել «Կ.Տ.» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հոկտեմբերի 4
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան