ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2011 թվականի N 685-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել համակարգող ազգային հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղարության հետ համատեղ՝
1) 20-օրյա ժամկետում մշակել 2012 թվականին Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագիր և ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը.
2) ապահովել համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացման միջոցառումների կազմակերպումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հուլիսի 19 |
Հավելված հուլիսի 19-ի N 685-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Է.Նալբանդյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ) | |
Ա. Հարությունյան |
- ՀՀ բնապահպանության նախարար (համանախագահ) | |
Խ. Հարությունյան |
- ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Վ. Այվազյան |
- ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) | |
Տ. Գևորգյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ | |
Ս.Պապյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
Գ. Մելքոնյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Հ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ | |
Ս. Պետրոսյան |
- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ | |
Վ. Տերտերյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ | |
Ա. Հակոբյան |
- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ա. Գալստյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Ս. Խաչատրյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ | |
Ջ. Բաղդասարյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ | |
Կ. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Ա.Պողոսյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ | |
Յու. Պողոսյան |
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) | |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Վ. Կաժոյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ | |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) | |
Կ. Դանիելյան |
- Կայուն զարգացման ազգային խորհրդի քարտուղար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) | |
Մ. Օգանեզովա |
- Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ (համաձայնությամբ) | |
Ա. Սաղաթելյան |
- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) | |
Թ. Աբրահամյան |
- «Արազա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Վ. Սաֆարյան |
- Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |