«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 60611372
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2011 թ. |
N 43-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 9-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ.
1) համապետական ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի ղեկավարները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, զինվորական մասի տեղակայման վայրի համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասի ընտրողների թիվը,
2) լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով զինվորական մասի ընտրողների թիվը ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ քվեարկելու են զինվորական մասի ընտրողները,
3) լիազոր մարմինը, համայնքի ղեկավարն ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը զինվորական մասի ընտրողների թիվը հաշվի են առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս,
4) համայնքի ղեկավարը, լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զինվորական մասի ընտրողների թիվը չեն հրապարակում:
2. Սույն որոշման դրույթները վերաբերում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |