«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2003 թվականի N 626-Ն
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 30-ի «Շինարարության ավարտի փաստագրման կարգը հաստատելու մասին» N 477 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարության (շենքերի, շինությունների, դրանց վերակառուցման, վերականգնման, ամրացման, արդիականացման, ընդլայնման և բարեկարգման` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ շինարարության թույլտվություն չպահանջող ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների) շահագործման ընդունման փաստագրման կարգը:
(1-ին կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)
2. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է շահագործման ակտի ձևակերպմամբ` N 1 ձևը կցվում է, հաստատված նախագծով ու շինարարական կապալի պայմանագրով նախատեսված բոլոր աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:
3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաuտագրում է` համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
(3-րդ կետը խմբ. 29.12.05 N 2407-Ն, 09.04.09 N 359-Ն, փոփ. 03.03.11 N 257-Ն)
31. (31 կետն ուժը կորցրել է 09.04.09 N 359-Ն)
4. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի ընդունումն իրականացվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
(4-րդ կետը փոփ., լրաց. 03.03.11 N 257-Ն)
5. Ավարտված շինարարական օբյեկտի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին ամրագրվում է կապալառուի ու կառուցապատողի միջև կազմված երկկողմանի հանձնման-ընդունման ակտով (այսուհետ` երկկողմանի ակտ) կամ օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ` ընդունող հանձնաժողովի ակտ)` N 2 ձևը կցվում է, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև ինժեներական, տեխնոլոգիական սարքավորումները, ենթակառուցվածքային օբյեկտներն ու ցանցերը շահագործող կազմակերպությունների (այսուհետ` շահագործող կազմակերպություններ) եզրակացություններով: Շահագործող կազմակերպություններին վերաբերող, սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով և կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
6. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց, ինչպես նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցչի (որպես դիտորդի) մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
(6-րդ կետը լրաց. 28.07.11 N 1102-Ն)
7. Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության շահագործման փաստագրման համար պարտադիր հիմք է հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարված աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը:
(8-րդ կետը փոփ. 25.11.10 N 1611-Ն, 03.03.11 N 257-Ն)
9. Կառուցապատողի ցանկությամբ հանձնաժողով կարող է ստեղծվել նաև սույն կարգի 8-րդ կետով չնախատեսված դեպքերում:
10. Հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված դեպքերի):
11. Հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին), շահագործող կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ պետական մարմին) և սույն կարգի 3-րդ կետով սահմանված ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրող մարմնի (այսուհետ` իրավասու մարմին) ներկայացուցիչները:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում են նաև`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը (գնումների բազային միավորի 250-ապատիկը գերազանցող դեպքերում).
2) համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը (սույն կետի առաջին պարբերության համաձայն ներառված չլինելու դեպքում):
(11-րդ կետը լրաց. 29.06.05 N 950-Ն, փոփ. 29.12.05 N 2407-Ն, փոփ., խմբ. 03.03.11 N 257-Ն)
11.1. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքին համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում:
Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:
(11.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
11.2. Շահագործող կազմակերպությունների կողմից, սույն կարգի 13-րդ կետին համապատասխան, ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրելը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
(11.2 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
12. Կառուցապատողը կապալառուի կողմից, իսկ սույն կարգի 8-րդ կետում նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկից շինարարությունն ավարտվելու մասին հաղորդումն ստանալուց հետո, մինչև հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և շահագործող կազմակերպություններին (եթե օբյեկտի շահագործման համար անհրաժեշտ է կնքել համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կամ առկա պայմանագրում կատարել փոփոխություն)` հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին:
(12-րդ կետը փոփ., լրաց. 29.06.05 N 950-Ն, փոփ. 29.12.05 N 2407-Ն, լրաց. 25.11.10 N 1611-Ն)
13. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար` օրենքով սահմանված կարգով:
14. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից շահագործման չի ընդունվում:
(14-րդ կետը փոփ. 29.06.05 N 950-Ն)
15. Առանց հանձնաժողովի օբյեկտը շահագործման ընդունելու դեպքում, կապալառուի կողմից շինարարությունն ավարտվելու մասին հաղորդումն ստանալուց հետո, կառուցապատողը համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով դիմում է շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև տարածքային բաժնին` ներկայացնելով օբյեկտի համապատասխան կատարողական փաստաթղթերը:
(15-րդ կետը փոփ. 29.06.05 N 950-Ն)
15.1. Տարածքային բաժինը և շահագրգիռ մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում տալիս են եզրակացություն` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:
(15.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
16. Սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան ստացված եզրակացությունները հիմք են հանդիսանում շահագործող կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
(16-րդ կետը փոփ. 29.06.05 N 950-Ն, 03.03.11 N 257-Ն)
17. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում տարածքային բաժինը, և (կամ) շահագրգիռ մարմինը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:
(17-րդ կետը փոփ. 29.06.05 N 950-Ն)
18. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների շահագործման ընդունումը կարող է ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:
19. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման ակտով կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են շահագործման ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ` համապատասխան նշում կատարելով շահագործման ակտում:
20. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել անհատական բնակելի տների և դրանց կից տնտեսական շինությունների, ինչպես նաև առևտրային իրացման նպատակով կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերի, այդ թվում` ներկառուցված ոչ բնակելի տարածքներով, շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը, որի դեպքում շահագործման ընդունման ակտը ձևակերպվելուց հետո շինարարական աշխատանքները` ցանկը կցվում է, կատարվում են նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, բազմաբնակարան բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների շինարարական աշխատանքները, փոստային բաժանորդային պահարանների տեղադրումն ու ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պարտադիր պետք է իրականացվեն ամբողջությամբ:
(20-րդ կետը փոփ. 03.03.11 N 257-Ն)
21. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` շահագործման ակտի ձևակերպման համար:
Դիմումին կցվում են`
ա) ընդունող հանձնաժողովի ակտը կամ երկկողմանի ակտը.
բ) երկկողմանի ակտի դեպքում` տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացությունները.
գ) կատարողական փաստաթղթերի ցանկը.
դ) ակտի ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:
22. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման ակտը՝ դիմումն ստանալու օրվանից`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:
(22-րդ կետը խմբ. 03.03.11 N 257-Ն)
22.1. Դիմումի մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 22-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր պատասխանում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 21-րդ կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
(22.1 կետը լրաց. 03.03.11 N 257-Ն)
23. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարվելու դեպքում շահագործման ակտը ձևակերպվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:
24. Շահագործման ակտը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմնին:
25. Համայնքի ղեկավարըշինարարության շահագործման ակտը ձևակերպելուց հետո եռօրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան մարզպետին և տեսչության տարածքային բաժնին` կցելով շահագործման ակտի պատճենը:
(25-րդ կետը փոփ. 09.04.09 N 359-Ն)
26. Սույն կարգով սահմանված ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:
(26-րդ կետը փոփ. 09.04.09 N 359-Ն, խմբ. 03.03.11 N 257-Ն)
27. Շահագործման ակտը հիմք է հանդիսանում կառուցված օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:
28. Ավարտված շինարարական օբյեկտի շահագործումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ա Կ Տ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
N ____ ____ __________ 200 թ.
Կառուցապատող ______________________________________ կողմից կառուցված,
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
որը գտնվում է ____________________________________________________
______________________________________________________________
(օբյեկտի անվանումը և տեղադրությունը)
համարվում է ավարտված և պատրաստ է շահագործման, որի`
ա) նախագծային փաստաթղթերը մշակվել են __________________________________
(նախագծային կազմակերպության անվանումը,
անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)_________________________________________________________ կողմից.
բ) շինարարությունն սկսվել է ___________________________________________
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)
_________________________________________________________ կողմից
տրված ____ _______ 200 թ. N ____ շինարարության թույլտվության համաձայն.
գ) շինարարությունն իրականացվել է __________________________________ կողմից
(գլխավոր կապալառուի անվանումը)
______________________________________________________________
դ) օբյեկտի հիմնական ցուցանիշներն են` _____________________________________
______________________________________________________________
_______________________________________________________________
ե) հատուկ պայմանները ________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
ՀԻՄՔԵՐ`
ա) կառուցապատողի դիմումը ____ ________ 200 թ.
բ) ընդունող հանձնաժողովի ակտը ____ ________ 200 թ.
կամ
երկկողմանի ակտը` քաղաքաշինական պետական տեսչության տարածքային բաժնի, շահագրգիռ պետական մարմինների և շահագործող կազմակերպությունների դրական եզրակացություններով.
գ) կատարողական փաստաթղթերի ցանկը _________ թերթ
Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար
____________________ |
__________________________________ |
____ ________ 200 թ. |
(N1 ձևը փոփ. 09.04.09 N 359-Ն)
Ձև 2
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ` _____________________________ _____________________________ _____________________________ (ակտը հաստատող անձի անունը, ազգանունը և պաշտոնը)
____ ___________ 200 թ. |
Ա Կ Տ
ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
____ __________ 200 թ. |
Օբյեկտի անվանումը և տեղադրությունը |
Ընդունող հանձնաժողովը կազմավորված է __________________________________
(հրամանով, հանձնարարականով, որոշմամբ)
_________________________________________________________ կողմից
(կառուցապատողի անվանումը (անունը, ազգանունը)
_____ _________ 200 թ., հետևյալ կազմով`
Նախագահ` կառուցապատող (ներկայացուցիչ) ______________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Հանձնաժողովի անդամներ` ներկայացուցիչներ`
Գլխավոր կապալառու _________________________________________________
(անվանումը)
_______________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Ենթակապալառու կազմակերպություն _______________________________________
(անվանումը)
_______________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը)
Շահագործող կազմակերպություններ
1. ______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2. ______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3. ______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Վերահսկող կազմակերպություններ`
1. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Այլ շահագրգիռ կազմակերպություններ`
1. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
2. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
3. _______________________________________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
Հեղինակային հսկողություն իրականացնող ______________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________
Տեխնիկական հսկողություն իրականացնող ______________________________________
(անվանումը, պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________
Հանձնաժողովն արձանագրեց, որ`
1. Գլխավոր կապալառու` ____________________________________________ կողմից
(անվանումը)
շահագործման ընդունմանն է ներկայացված շինարարական աշխատանքներն ավարտված _________________________________________________________________
(օբյեկտի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)
2. Շինարարական աշխատանքներն սկսված են համաձայն _____________________________
_______________________________________________________ կողմից տրված
(շինարարության թույլտվություն տվող մարմնի անվանումը)
_____ ________ 200 թ. N _______ շինարարության թույլտվության
3. Շինարարությունն իրականացված է _________________________________________
_________________________________________________________________
(գլխավոր կապալառուի անվանումը, շինարարական կապալի պայմանագրի N)
____________________________________________________________ կողմից
4. Շինարարության իրականացման ժամկետը`
աշխատանքների սկիզբը _______________________________
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
աշխատանքների ավարտը ______________________________
(ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
Շինարարության տևողությունը`
նախատեսված` ______________________
(ամիսներով)
փաստացի` ________________________
(ամիսներով)
5. Օբյեկտի հիմնական ցուցանիշներն են` ______________________________________
(համաձայն հաստատված նախագծային փաստաթղթերի)
________________________________________________________________
________________________________________________________________
6. Ընդունող հանձնաժողովին տրամադրված են հետևյալ փաստաթղթերը`
շինարարության թույլտվությունը _____________________________________
հաստատված նախագծային փաստաթղթերը _______________________________
կատարողական փաստաթղթերը ______________________________________
(սույն կարգի 6-րդ կետով նախատեսված կազմով)
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Շահագործման ընդունմանը ներկայացված ________________________________
(օբյեկտի անվանումը)
ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
Հանձնաժողովի նախագահ ______________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
Հանձնաժողովի անդամներ _____________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը)
______________________________________
______________________________________
______________________________________
Ց Ա Ն Կ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ` ՀԱՄԱՁԱՅՆ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ 20-ՐԴ ԿԵՏԻ
Ներբնակարանային և ներկառուցված ոչ բնակելի տարածքների ներքին սենքերի`
ա) դռների և լուսամուտագոգերի տեղադրում.
բ) ներքին հարդարման աշխատանքներ` ներառյալ հատակների ծածկույթի (մանրահատակ, կերամիկական սալիկներ, լինոլեում և այլն), սվաղի, պատերի երեսապատման (կերամիկական սալիկներ, պաստառներ և այլն) և ներկման աշխատանքներ.
գ) ջրմուղ-կոյուղու ցանցի իրականացում` սանտեխսարքավորումների տեղադրմամբ.
դ) էլեկտրագծերի ցանցի իրականացում` վարդակների, սարքերի և սարքավորումների տեղադրմամբ.
ե) հեռուստակապի համակարգի, հեռախոսակապի, ռադիոկապի տեղադրում.
զ) ծխահրդեհային տեղեկացման ավտոնոմ սարքերի տեղադրում.
է) ներկառուցված կահույքի իրականացում: