Գլխավոր տեղեկություն
Номер
N 1118-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.08.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2011
Дата вступления в силу
13.08.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2011 թվականի N 1118-Ա

 

ԳՈԻՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդանելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 241953000 դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը (այսուհետ՝ գույք) և որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին՝ մրցութային եղանակով օտարման նպատակով։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայ սատանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքհ կառավարման վարչությանն իր տնօրինությանը հանձնված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով։

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորն իր միջոցների հաշվին, համաձայն սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինումը, որը կծառայի որպես կեղտաջրերի հեռացման համակարգ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի՝ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.

3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո մրցույթի հաղթողը պատրաստ է վճարել.

4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Ախուրյանի անավարտ կոլեկտորի ապամոնտաժումը և քանդումը։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներին անհրաժեշտության դեպքում ներգրավել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով հանձնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.

2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները։

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։

8. Սույն որոշման 1-ին կետում և սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքի և այլ տրամաչափերի խողովակների հաշվեկշռային արժեքների տարբերության չափով բաժնետոմսերի անվանական արժեքի նվազեցման միջոցով նվազեցնել «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը պահպանելով բաժնետերերի միջև գոյություն ունեցող փայամասնակցությունները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 12
Երևան