ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հուլիսի 2011 թվականի N 934-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Օրենքով սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում գրանցման ենթակա ՀԴՄ-ն (ՀԴՄ-ները) և ՀԴՄ-ի անձնագիրը (անձնագրերը):».
2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հարկային տեսչությունը սույն կանոնների 4-րդ կետում նշված ՀԴՄ-ն և անձնագիրը (անձնագրերը) ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ` համաձայն N 10 ձևի: Ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում:».
3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը, 19-րդ կետի «դ» ենթակետը.
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու դեպքում կազմակերպությունը, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային տեսչություն ներկայացնում է նոր ՀԴՄ-ն, դրա անձնագիրը, փոխարինվող (գրանցումից հանվող) ՀԴՄ-ն և դրա գրանցման քարտը:».
5) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Հարկային տեսչությունը սույն կանոնների 8-րդ կետում նշված ՀԴՄ-ները և փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ի գրանցման հայտ և ստորագրված հայտի մեկ օրինակը տրամադրում է ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպությանը: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցման հայտն ստորագրելուց անմիջապես հետո կատարում է ՀԴՄ-ի գրանցում և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով գրանցման նոր քարտ:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կազմակերպության լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:».
7) 19-րդ կետի`
ա. «բ» ենթակետը «և գումարն» բառերից հետո լրացնել «(ներառյալ կանխավճարը)» բառերով,
բ. «գ» ենթակետը «կանխիկ վճարում» բառերից հետո լրացնել «(ներառյալ կանխավճար)» բառերով.
8) N 1 ձևից հանել «(կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը)» բառերը.
9) NN 4, 8, 9 և 11 ձևերից հանել «կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը» բառերը.
10) NN 1, 4, 5 և 6 ձևերից հանել «Կ.Տ.» բառերը.
11) N 10 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 10
Հ Ա Յ Տ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
________________________________________________________________________
(կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
Գրանցման ենթակա հսկիչ-դրամարկղային մեքենաների քանակը` ______ հատ:
NN |
Հսկիչ-դրամարկղային մեքենայի | |||
մոդելը |
արտադրության տարեթիվը |
ֆիսկալային հիշողության տվյալները |
շահագործման վայրը | |
Հայտին կից ներկայացվող ՀԴՄ-ների անձնագրերի քանակը` ______ հատ:
Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը ______ _________ 20 __ թ.
Հարկային տեսչության պետ |
Կազմակերպության լիազոր անձ | |
________________________________ |
|
________________________________ |
(անունը, ազգանունը) |
|
(անունը, ազգանունը) |
_______________________________ |
|
________________________________ »: |
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան