ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2011 թվականի N 966-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 24-րդ կետերով`
«17. Կոտ դ’Իվուարի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
18. Գանայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
19. Սիեռա Լեոնեի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
20. Ալժիրի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
21. Մարոկկոյի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
22. Լիբիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
23. Մավրիտանիայի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք
24. Թունիսի քաղաքացիներ և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձինք»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 18
Երևան