«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109421
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ 10 սեպտեմբերի 2009 թ. N 26-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ 10 սեպտեմբերի 2009 թ. N 243-Ն
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6‑րդ կետը.
Հրամայում ենք՝
հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 5-րդ կետի` հողօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ |
|
Ե. Զախարյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 26-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2009 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 243-Ն համատեղ հրամանի |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» N 562-Ն որոշման պահանջներից:
2. ՀՀ հողային օրենսգրքով և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքով հողերի օգտագործման բնագավառում մարզպետի իրավասության շրջանակներում կատարված աշխատանքները գնահատվում են հետևյալ չափորոշիչներով (գնահատման առավելագույն միավորը` 4)։
Հիմնական ենթաչափորոշիչներ
1. Հողային հարաբերությունների և դրանց կարգավորման վիճակը մարզի համայնքներում (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
2. Համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի առկայությունը համայնքներում տոկոսային հարաբերությամբ, ելնելով մարզի համայնքների քանակից (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
3. Համայնքների վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու օրինականության ապահովման մակարդակը (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
4. Համայնքների վարչական սահմաններում և դրանց վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում ապօրինի հողօգտագործումների առկայությունը (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
5. Ապօրինի հողօգտագործման հայտնաբերման, կանխարգելման, կասեցման և վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցները (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
6. Մարզի տարածքում հանրապետական և տարածքային հողաշինարարական նախագծերի իրականացման վիճակը (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
7. Մարզի վարչական սահմաններում գտնվող տարածքներում հողային ֆոնդի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման վիճակը (հնարավոր գնահատականը` 0.0-0.4):
8. Մարզի վարչական սահմանների սահմանանիշերի, համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գեոդեզիական և այլ հատուկ տեղեկատվական նշանների և կետերի պահպանման մակարդակը (հնարավոր գնահատականը` 0.0-0.3):
9. Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման և պահպանման վիճակը համայնքներում (հնարավոր գնահատականը` 0.0-0.3):
10. Հողամասերի օտարումից գոյացած միջոցների նպատակային օգտագործման վիճակը համայնքներում (հնարավոր գնահատականը` 0.0-0.3):
11. Համայնքների վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության մշակովի հողերի նպատակային նշանակության փոփոխության և կառուցապատման հիմնավոր անհրաժեշտության առկայությունը (հնարավոր գնահատականը` 0.0-0.3):