ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2011 թվականի N 608-Ն
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրամիություն ձկնաբուծական մթերքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. մայիսի 17 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Արդյունքը |
1. |
ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ իրականացնող աշխատանքային խմբի ձևավորում |
մինչև 2011թ. մայիսի 3-րդ տասնօրյակ |
ՀՀ գյուղատնտեսության |
Կձևավորվի ՀՀ կառավարության, |
2. |
Աշխատանքային խմբի կողմից ձկնաբուծական մթերքներ արտադրող ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում, միջոցառումների ծրագրերի մշակում և համակարգի ներդրման համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկում |
մինչև 2011թ. սեպտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
1. Յուրաքանչյուր ձեռնարկությունում |
3. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարին սույն ծրագրի 2-րդ կետում նշված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում |
մինչև 2011թ. սեպտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Աշխատանքային խումբը յուրաքանչյուր ընկերությունում կատարված աշխատանքների ավարտին հաջորդող 3 օրվա ընթացքում |
4. |
Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականության և ծախսատարության ներկայացում |
մինչև 2011թ. հոկտեմբերի |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն |
Սույն ծրագրի 2-րդ կետի միջոցառման ամբողջական արդյունքների հիման վրա |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |