ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Այրումի քաղաքային համայնքի ավագանի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2010 թ. թիվ 20-Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ ենթակետի համաձայն.
Այրումի քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
1. Այրում քաղաքի համայնքային սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների և հանրակացարանների բնակելի տարածքները վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում վարձավճարի չափը սահմանել`
1) բազմաբնակարան շենքերի բնակարանների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր տարածքի համար` նվազագույնը ամսական 10 (տասը) դրամ.
2) հանրակացարանների բնակելի տարածքների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ նվազագույնը ամսական 7 (յոթ) դրամ։
2. Ուժը կորցրած ճանաչել Այրումի համայնքի ավագանու 1998 թվականի փետրվարի 3-ի «Վճարովի ծառայությունների և վարձավճարների սակագների մասին» թիվ 6 նիստի արձանագրությամբ հաստատված որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թ-ի հունվարի 1-ից։
Այրումի քաղաքապետ` |
Գ. Եգանյան |