ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2011 թվականի N 819-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին 2011 թվականի ինն ամսում հատկացնել 12000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով՝ 10000.0 հազ. դրամ` Վանաձորի քաղաքային համայնքում ջրհեղեղի և Եղեգնուտի գյուղական համայնքում սողանքների հետևանքով վթարային դարձած շենքերի բնակիչներին աջակցության նպատակով, և 2000,0 հազ. դրամ՝ Սարամեջի գյուղական համայնքում քամու հետևանքով վթարված տան տանիքի վերանորոգման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 20 |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 819-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.55 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին կիսամյակ ինն ամիս տարի Ծրագրային դասիչը Անվանումը Նկարագրությունը Ը010 ԾՏ01 Շահառուների քանակը 1. Տրանսֆերտ ստացող 2 2 Գումարը (հազ. դրամ) X X X 0.0 10.000.0 10.000.0 Տրանսֆերտի վճարման հաճախականությունը Շահառուների ընտրության չափանիշները Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը Վերջնական արդյունքի նկարագրությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Աջակցություն ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքում՝ ջրհեղեղի, և Եղեգնուտի համայնքում՝ սողանքների հետևանքով վթարային դարձած շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման համար
Վանաձորի և Եղեգնուտի համայնքներում տների գնում՝ վթարային դարձած շենքերի բնակիչների համար
ՏԻՄ-երի քանակը
Վթարային դարձած շենքերի բնակիչների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը
Աջակցություն համայնքային, միջհամայնքային, ոչ կառավարական, մասնավոր և այլ կազմակերպություններին ու անհատներին
Վթարային դարձած շենքերի բնակիչների կյանքի պայմանների բարելավում
1.6. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
1.6.1. Հանրության կողմից օգտագործվող ոչ ֆինանսական ակտիվներ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||||
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
առաջին կիսամյակ |
ինն ամիս |
տարի | |||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||||
Կ001 |
ԱՁ01 | |||||||
Քանակական |
1. Հիմնանորոգվող բնակելի տների քանակը, միավոր |
1 |
1 |
|||||
Որակական |
2. Հիմնանորոգվող տանիքների մակերեսը, քառ. մ | |||||||
Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ) |
0.0 |
2.000.0 |
2.000.0 | |||||
Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ) |
2.000.0 |
|||||||
Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը |
||||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |