ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 փետրվարի 2010 թվականի N 171-Ա
«ՄՈՍԿՎԱՅԻ Վ. Պ. ԳՈՐՅԱՉԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԱԳՐՈՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ՄՈՍԿՎԱՅԻ Կ. Ի. ՍԿՐՅԱԲԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԱՍՆԱճՅՈՒՂԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով 2001 թվականի սեպտեմբերի 28-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքը (լաբորատորիաներ և կաբինետներ)` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ անհատույց օգտագործման իրավունքով, տասը տարի ժամկետով տրամադրել «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատությունների երևանյան մասնաճյուղերին` ըստ դասացուցակների օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության, «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության և «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղերի հետ համատեղ անհատույց օգտագործման պայմանագրերի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` սույն կետում նշված իրավաբանական անձանց միջոցների հաշվին: Պայմանագրերում նախատեսել համատեղ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը և ծավալը` 1200 քառ. մետր մակերեսով «Մոսկվայի Վ. Պ. Գորյաչկինի անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության մասնաճյուղին, իսկ 2400 քառ. մետր մակերեսով «Մոսկվայի Կ. Ի. Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային պետական կրթական հաստատության Երևանյան մասնաճյուղին:
(2-րդ կետը փոփ. 05.05.11 N 542-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մարտի 2 Երևան |
|