«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հոկտեմբերի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 12109366
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2009 թ. N 33-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
23 սեպտեմբերի 2009 թ. N 120-Ն |
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21‑ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին» թիվ 562-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) հաստատված N 1 հավելվածի 6‑րդ կետը.
Հրամայում ենք`
Հաստատել Որոշմամբ հաստատված N 2 հավելվածի գնահատման հիմնական չափորոշիչներ սյունակի 8-րդ կետի` սոցիալական ապահովության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն N 1 հավելվածի:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար
Ա. Գևորգյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Գ. Պետրոսյան |
Հավելված N 1 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 33-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 120-Ն համատեղ հրամանի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման մեթոդաբանությունը:
2. Սույն մեթոդական ուղեցույցի մշակման համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ-ի մայիսի 21-ի N 562-Ն որոշումը:
3. Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման գործընթացը բաղկացած է երեք փուլից.
1) Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների և մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և տրամադրում,
2) Տեղեկատվության վերլուծություն,
3) Մարզպետի կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքի գնահատում:
4. Սույն ուղեցույցի 3-րդ կետում նշված փուլերն իրականացվում են համաձայն հավելված N 2-ում բերված 1, 2, 3, 4, 5 աղյուսակների:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ
5. Մարզպետների` սոցիալական ապահովության բնագավառում կատարած աշխատանքի գնահատման համար տեղեկատվության հավաքագրումը իրականացվում է համաձայն աղյուսակ 1-ի:
6. Աղյուսակ 1-ով սահմանվում է.
1) Մարզպետի կողմից կատարված աշխատանքը բնութագրող ցուցանիշները (աղյուսակ 1, 1-ին բաժին),
2) Մարզի ընդհանուր սոցիալական վիճակը բնութագրող ցուցանիշները (աղյուսակ 1, 2-րդ բաժին)։
7. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների հիմնական գնահատումը կատարվում է համաձայն աղյուսակ 1-ի 1-ին բաժնի ցուցանիշների: 2-րդ բաժնի ցուցանիշները կարող են հիմք հանդիսանալ գնահատման միավորի ավելացման համար, համաձայն սույն մեթոդական ուղեցույցի 19 կետում նշված պայմանների:
8. Աղյուսակ 1-ով նախատեսված տեղեկատվությունը մարզպետները մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը տրամադրում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, որը, մինչև դեկտեմբերի 25-ը, մարզերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
9. Աղյուսակ 1-ի 2-րդ կետի ցուցանիշների հիմնավորման նպատակով մարզպետի կողմից ներկայացվում է տեղեկանք` միջազգային, ոչ պետական, հասարակական կազմակերպությունների անվանումների, իրականացվող առանձին ծրագրերի ուղղվածության և առանձին ծրագրերի շրջանակներում նախատեսված գումարների վերաբերյալ:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով իրականացնում է աղյուսակ 1-ում հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը` համաձայն աղյուսակ 2-ի 3-րդ սյունակում բերված բանաձևերի:
11. Տեղեկատվության վերլուծության արդյունքում, հաշվետու և դրան նախորդող երկու տարիների համար ներկայացված ցուցանիշների հիման վրա, հաշվարկվում են մարզպետի կատարած աշխատանքները բնութագրող հարաբերական ցուցանիշները (այսուհետ` հարաբերական ցուցանիշներ) և լրացվում աղյուսակ 2-ի 4, 6 և 8 սյունակներում:
12. Հաշվետու տարվա և դրան նախորդող երկու տարիների համար հաշվարկվում են նաև բոլոր մարզերի համար միջին հարաբերական ցուցանիշները (այսուհետ` միջին ցուցանիշ), որպես մարզերի համապատասխան հարաբերական ցուցանիշների միջին թվաբանական և լրացվում աղյուսակ 2-ի 5, 7 և 9 սյունակներում:
13. Աղյուսակ 1-ում ներկայացված ցուցանիշներից որևէ մեկի վերաբերյալ մարզպետի կողմից տեղեկատվություն չներկայացնելու դեպքում այդ ցուցանիշի հետ կապված հարաբերական ցուցանիշները գնահատվում են զրո:
14. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանումը իրականացնում է տեղեկատվության վերլուծությունը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից տրամադրված համապատասխան եզրակացությունների հիման վրա: Եզրակացության համար հիմք կարող են հանդիսանալ տարածքային մարմինների կողմից ներկայացված` գնահատվող ժամանակահատվածի հաշվետվությունները և այլ տեղեկատվություն, ինչպես նաև ուսումնասիրությունների, ստուգումների և մոնիտորինգի արդյունքները:
ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
15. Մարզպետի կողմից սոցիալական ապահովության բնագավառում հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատումը իրականացվում է ավտոմատացված համակարգչային ծրագրի միջոցով կատարված վերլուծության հիման վրա:
Գնահատման համար հիմք է ընդունվում մարզի հարաբերական և բոլոր մարզերի միջին ցուցանիշների համեմատությունը հաշվետու տարում, ինչպես նաև այդ ցուցանիշների փոփոխության դինամիկան հաշվետու և նախորդ երկու տարիների ընթացքում:
16. Մարզպետի կողմից սոցիալական ապահովության բնագավառում հաշվետու տարում կատարված աշխատանքների գնահատման համար աղյուսակ 2-ի 1-ին բաժնի յուրաքանչյուր հարաբերական ցուցանիշի տրվում է համապատասխան միավոր` համաձայն աղյուսակ 3-ի:
17. Հաշվարկվում է հաշվետու տարում աղյուսակ 2-ի 1-ին բաժնում բերված հարաբերական ցուցանիշների համապատասխան միավորների թվաբանական գումարը: Ստացված միավորը հանդիսանում է բազային միավոր մարզպետի կատարած աշխատանքների գնահատման համար (բազային միավոր մարզպետի կատարած աշխատանքի գնահատման համար՝ ԲՄԱ):
18. Ելնելով բազային միավորից հաշվարկվում է գումարային միավորը 5 բալանոց միավորների սանդղակով, համաձայն հետևյալ բանաձևի.
ԱԳՄ (i) = 5x (ԲՄԱ(i)) /ԲՄԱ(max)
որտեղ՝ ԱԳՄ(i)-ն i-րդ մարզպետի սոցիալական ապահովության բնագավառում կատարած աշխատանքների գնահատման միավորն է, ԲՄԱ(i) -ն i-րդ մարզի բազային միավորը հաշվարկված 1-ին բաժնի ցուցանիշների համար՝ վերը բերված մեթոդաբանությամբ, ԲՄԱ(max)-ը-ամենամեծ բազային միավորն է 1-ին բաժնի ցուցանիշների համար, որոնք ունեն գնահատված մարզերից որևէ մեկը կամ մի քանիսը:
19. Մարզպետի կողմից կատարված աշխատանքների գնահատման միավորը կարող է ավելացվել ելնելով աղյուսակ 2-ի 2-րդ բաժնի հարաբերական ցուցանիշներից հետևյալ չափով.
1) 1 միավոր, եթե 80%-ից ավելի ցուցանիշների համար դիտարկվող երեք տարիների ընթացքում արձանագրվել է հարաբերական ցուցանիշի արժեքի անընդհատ աճ,
2) 0,5 միավոր, եթե 40-80 % ցուցանիշների համար դիտարկվող երեք տարիների ընթացքում արձանագրվել է հարաբերական ցուցանիշի արժեքի անընդհատ աճ,
3) 0 միավոր, հարաբերական ցուցանիշների փոփոխության բոլոր այլ դեպքերում:
20. Մարզպետի կողմից կատարված աշխատանքի վերջնական գնահատականը հաշվարկվում է որպես ԱԳՄ-ի և կետ 19-ում նշված միավորի գումար: 2-րդ բաժնի ցուցանիշների ազդեցությունը հաշվի չի առնվում, եթե տվյալ մարզպետի համար ԱԳՄ-ն հավասար է առավելագույն 5 միավորի:
21. Մարզպետի կողմից կատարված աշխատանքի գնահատման միավորը (ԱԳՄ) կլորացվում է (ավելացվում կամ նվազեցվում) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ-ի մայիսի 21-ի N 562-Ն որոշման 8-րդ կետի պահանջը` համաձայն աղյուսակ 4-ի:
22. Գնահատման արդյունքները ամփոփ տեսքով լրացվում են աղյուսակ 5-ում, և մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 15-ը ներկայացվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն:
Հավելված N 2 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 33-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի N 120-Ն համատեղ հրամանի |
Աղյուսակ 1
Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման համար տեղեկատվություն
Հ/հ Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կողմից կատարվող աշխատանքների գնահատման համար հավաքագրվող ցուցանիշների անվանումները Հավաքագրվող ցուցանիշների արժեքները ըստ տարիների Տեղեկա-տվության աղբյուրը Հաշվետու տարուն նախորդող երկրորդ տարի Հաշվետու տարուն նախորդող տարի Հաշվետու տարի 1 2 3 4 5 1. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 1. Մարզում սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացում 1) Մարզում սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում վճարված ընտանեկան նպաստների ընդհանուր գումարը (հազ. դրամ) ԱՍՀՆ 2) Կառավարության որոշմամբ սահմանված հրատապ օգնության չափը (հազ. դրամ) ԱՍՀՆ 3) Մարզում հրատապ օգնության շրջանակներում փաստացի վճարված ընդհանուր գումարը (հազ. դրամ) Մարզպետ 4) Օրենսդրության խախտմամբ վճարված ընտանեկան նպաստների ընդհանուր գումարը (հետգանձման ենթակա գումարների չափը (հազ. դրամ) ԱՍՀՆ 5) Տարվա ընթացքում փաստացի հետգանձված գումարի չափը (հազ. դրամ) ԱՍՀՆ 6) Մարզում ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների միջին ամսական թիվը (ընտանիք) ԱՍՀՆ 7) Սոցիալական աջակցության խորհուրդների կողմից պարտքը մարած ճանաչված գումարների ընդհանուր ծավալը (հազ. դրամ) Մարզպետ 8) Մարզպետարանի աշխատակազմի ՍԾՏԳ-երի աշխատողների թիվը (մարդ) Մարզպետ 9) Մարզպետարանի ընդհանուր աշխատողների թիվը (մարդ) Մարզպետ 10) Մարզպետարանի աշխատակազմի ՍԾՏԳ-երի աշխատողների գործուղման ծախսերը (հազ. դրամ) Մարզպետ 11) Գործուղումների համար մարզպետարանի կողմից կատարված ընդհանուր ծախսերը (հազ. դրամ) Մարզպետ 12) Սոցիալական աջակցության խորհրդի նիստերի թիվը (հատ) Մարզպետ 2. Մարզպետի նախաձեռնությամբ միջազգային, ոչ պետական (այդ թվում՝ հասարակական) կազմակերպությունների ներգրավումը մարզի տարածքում սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքներին 1) Մարզպետի նախաձեռնությամբ միջազգային, ոչ պետական (այդ թվում հասարակական) կազմակերպությունների աջակցությամբ մարզում սոցիալական ապահովության բնագավառում իրականացվող ծրագրերի (նաև մարդասիրական օգնության տրամադրման) ընդհանուր քանակը (հատ) Մարզպետ 2) Այդ ծրագրերում ներգրավված շահառուների թիվը (շահառու) Մարզպետ 3) Այդ ծրագրերի ընդհանուր գումարը (հազ. դրամ) Մարզպետ 3. Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպում 1) Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների շենքերի թիվը (հատ) Մարզպետ 2) Հաշվետու տարում մարզպետարանի միջոցներով վերանորոգված մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների շենքերի թիվը (հատ) Մարզպետ 3) Հաշվետու տարում մարզպետարանների միջոցներով վերանորոգված մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների շենքերի վերանորոգման ծախսերը (հազ. դրամ) Մարզպետ 4) Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատություններին վարձակալական հիմունքներով տրամադրված շենքերի թիվը (հատ) Մարզպետ 4. Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման 1) Վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավված մարզի համայնքների թիվը (հատ) ԱՍՀՆ 2) Վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավված անձանց թիվը (մարդ) ԱՍՀՆ 3) Վարձատրվող հասարակական աշխատանքների համար պետական բյուջեից պլանային հատկացումները (հազ. դրամ) ԱՍՀՆ 5. Աջակցություն հաշմանդամներին և տարեցներին 1) Մարզի տարածքում գործող հասարակական նշանակություն ունեցող հաստատությունների (կրթության, մշակույթի, վարչական և այլ) շենքերի և շինությունների ընդհանուր թիվը (հատ) Մարզպետ 2) Հաշմանդամների համար հարմարեցված մարզի տարածքում գործող հասարակական նշանակություն ունեցող հաստատությունների (կրթության, մշակույթի, վարչական և այլ) շենքերի և շինությունների ընդհանուր թիվը (հատ) Մարզպետ 2. ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 6. Մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն 1) Մարզի գյուղական համայնքների թիվը (գյուղ) ԱՍՀՆ 2) Մարզի քաղաքային համայնքների թիվը (քաղաք) ԱՍՀՆ 3) Մարզում պետական բյուջեի շրջանակներում սոցիալական ապահովության բնագավառում իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը (հազ. դրամ) ԱՍՀՆ 4) Սոցիալական ապահովության բնագավառում պետական բյուջեի շրջանակում իրականացվող ծրագրերի թիվը (հատ) ԱՍՀՆ 7. Բնակչության զբաղվածության ոլորտ 1) Պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը (%) ԱՍՀՆ 2) Մարզում հաշվառված գործազուրկների թիվը (մարդ) ԱՍՀՆ 3) Մարզում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը (մարդ) ԱՍՀՆ 4) Մարզում աշխատանքի տեղավորվածների թիվը (մարդ) ԱՍՀՆ 5) Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցները (հազ. դրամ) ԱՍՀՆ 8. Երեխաների հիմնախնդիրներ 1) Մարզում հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած և այդ թվին պատկանող երեխաների թիվը (երեխա) ԱՍՀՆ 2) Մարզում հաշվառված մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, ինչպես նաև հանցագործություն կատարած անչափահասների թիվը (երեխա) ԱՍՀՆ 9. Հաշմանդամներ և տարեցներ 1) Մարզում հաշվառված հաշմանդամների ընդհանուր թիվը (մարդ) ԱՍՀՆ 2) Մարզում հաշվառված միայնակ տարեցների ընդհանուր թիվը (մարդ) ԱՍՀՆ 3) Մարզում սոցիալական սպասարկում ստացող հաշմանդամների թիվը (մարդ) ԱՍՀՆ 4) Մարզում սոցիալական սպասարկում ստացող միայնակ տարեցների թիվը (մարդ) ԱՍՀՆ 10. Ժողովրդագրական վիճակ 1) Մարզի բնակչության թիվը (մարդ) ԱՍՀՆ 2) Մարզի 0-15 տարեկան բնակչության թվաքանակը (մարդ) ԱՍՀՆ 3) Մարզի 60 և ավելի տարիքի բնակչության թվաքանակը (մարդ) ԱՍՀՆ 4) Մարզում ծնունդների թիվը (մարդ) ԱՍՀՆ 5) Մարզում մահացությունների թիվը (մարդ) ԱՍՀՆ 6) Մարզում ամուսնությունների թիվը (ամուսնություն) ԱՍՀՆ 7) Մարզում ամուսնալուծությունների թիվը (ամուսնալուծություն) ԱՍՀՆ 8) Հաշվետու շրջանում մարզից մշտապես հեռացած բնակչության թիվը ԱՍՀՆ 9) Հաշվետու շրջանում մարզում մշտական բնակություն հաստատած բնակչության թիվը ԱՍՀՆ 10) Ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների միջին ամսական թիվը (ընտանիք) ԱՍՀՆ 11) Հրատապ օգնության շրջանակներում դրամական աջակցություն ստացած ընտանիքների միջին ամսական թիվը (ընտանիք) Մարզպետ
բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացում
Աղյուսակ 2
Մարզպետների կողմից սոցիալական ապահովության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծության աղյուսակ
Հ/հ Համեմատական ցուցանիշների անվանումները Համեմատական ցուցանիշների հաշվարկման կարգը Համեմատական ցուցանիշների արժեքներ ըստ տարիների Հաշվետու տարուն նախորդող երկրորդ տարին Հաշվետու տարուն նախորդող տարի Հաշվետու տարի Մարզի Բոլոր մարզերի միջին ցուցանիշ Մարզի Բոլոր մարզերի միջին ցուցանիշ Մարզի Բոլոր մարզերի միջին ցուցանիշ 1 2 3 4 5 6 7 8 9 1. ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 1. Մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերի իրականացում 1) Ընտանեկան նպաստների վճարման ժամանակ օրենսդրության պահպանման տեսակարար կշիռը (Կ(1.1.)-Կ(1.3.))/Կ(1.1.) 2) Փաստացի վճարված հրատապ օգնության տեսակարար կշիռը Կ(1.3.)/Կ(1.2.) 3) Ընտանեկան նպաստների վճարման ժամանակ օրենսդրության խախտումների վերացման արդյունավետությունը Կ(1.5.)/Կ(1.4.) 4) ԱԳՀ-ում հաշվառված ընտանիքների ներգրավման տեսակարար կշիռը ընտանեկան նպաստ և հրատապ օգնության տրամադրման ծրագրերում (Կ(10.10.)+Կ(10.11.))/Կ(1.6) 5) Պարտքը մարած ճանաչված գումարների տեսակարար կշիռը Կ(1.7.)/Կ(1.4.) 6) ՍԾՏԳ-երին տրամադրող գործուղման ծախսերի տեսակարար կշիռը մարզպետարանի կողմից կատարված գործուղման ծախսերի համեմատ Կ(1.10.)/Կ(1.11.) 7) ՍԾՏԳ-ի և մարզպետարանի այլ ստորաբաժանումների մեկ աշխատողին ընկնող գործուղման ծախսերի հարաբերությունը (Կ(1.10)/Կ(1.8.)) /((Կ(1.11.)- Կ(1.10))/(Կ(1.9)-Կ(1.8))) 8) Սոցիալական աջակցության խորհրդի նիստերի հարաբերական թիվը տարվա կտրվածքով Կ(1.12.)/12 2. Մարզպետի նախաձեռնությամբ միջազգային, 1) Մարզպետի նախաձեռնությամբ միջազգային, ոչ պետական (այդ թվում՝ հասարակական) կազմակերպությունների աջակցությամբ մարզում սոցիալական ապահովության բնագավառում իրականացվող մեկ ծրագրի շրջանակներում մեկ շահառուի հաշվով կատարված ծախսը Կ(2.3.)/(Կ(2.1.)xԿ(2.2.)) 3. Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների շենքերի կառուցման, պահպանման ու շահագործման կազմակերպում 1) Մարզպետարանի միջոցներով մեկ վերանորոգված շենքի միջին ծախսը Կ(3.3.)/Կ(3.2.) 2) Մարզային ենթակայության սոցիալական ծառայություններ տրամադրող հաստատությունների սեփական շենքերով ապահովվածությունը (Կ(3.1.)-Կ(3.4.))/Կ(3.1.) 4. Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորությունների իրականացում 1) Վարձատրվող հասարակական աշխատանքներում ներգրավված աշխատողների և մարզում գրանցված գործազուրկների, աշխատանք փնտրողների և նպաստ ստացողների գումարային թվի հարաբերությունը Կ(4.2.)/(Կ(7.2.) + Կ(7.3.) + 3,7x Կ(10.10.)) 2) Վարձատրվող հասարակական աշխատանքների համար պետական բյուջեներից նախատեսված հատկացումները մարզում գրանցված մեկ գործազուրկի, աշխատանք փնտրողի և նպաստ ստացողի հաշվով Կ(4.3.)/(Կ(7.2.) + Կ(7.3.) + 3,7x 3) Մարզի համայնքների ներգրավվածությունը վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրերում Կ(4.1.)/(Կ(6.1.)+Կ(6.2.)) 5. Հաշմանդամներ և տարեցներ 1) Հաշմանդամների համար մատչելիության տեսանկյունից հարմարեցված մարզի տարածքում գործող սոցիալական ենթակառուցվածքների շենքերի, շինությունների տեսակարար կշիռը Կ(5.2.)/(Կ(5.1.) 2. ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ 6. Մարզի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն 1) Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական ապահովության բնագավառում տարվա ընթացքում մարզի մեկ բնակչի համար մեկ ծրագրի շրջանակներում պլանավորված ծախսերը Կ(6.3.)/(Կ(10.1)xԿ(6.4.)) 2) Պետական ծրագրերի շրջանակներում սոցիալական ապահովության բնագավառում տարվա ընթացքում մարզի մեկ համայնքի հաշվով մեկ ծրագրի շրջանակներում կատարված փաստացի ծախսերը 7. Բնակչության զբաղվածության ոլորտ 1) Զբաղվածության պաշտոնական մակարդակը մարզում 100-Կ(7.1.) 2) Մարզում հաշվառված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվի հարաբերությունը Կ(7.3.)/Կ(7.2.) 3) Մարզում աշխատանքի տեղավորվածների և գործազուրկների թվի հարաբերությունը Կ(7.4.)/Կ(7.2.) 4) Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մարզում հաշվառված մեկ գործազուրկի, մեկ աշխատանք փնտրողի և մեկ աշխատանքի տեղավորվածի հաշվով կատարված ծախսը Կ(7.5.)/(Կ(7.2.)+Կ(7.3.)+ 5) Բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մարզում մեկ բնակչի հաշվով կատարված ծախսը Կ(7.5.)/Կ(10.1.) 8. Երեխաների հիմնախնդիրները 1) Մարզում հաշվառված առանց ծնողական խնամքի մնացած և այդ թվին պատկանող երեխաների տեսակարար կշիռը (Կ(10.2.)-Կ(8.1))/Կ(10.2) 2) Մարզում հաշվառված մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ, ինչպես նաև հանցագործություն կատարած անչափահասների տեսակարար կշիռը (Կ(10.2.)-Կ(8.2))/Կ(10.2) 9. Հաշմանդամներ և տարեցներ 1) Մարզում հաշմանդամություն չունեցող բնակչության տեսակարար կշիռը (Կ(10.1)-Կ(9.1))/Կ(10.1) 2) Մարզում հաշվառված միայնակ տարեցների տեսակարար կշիռը (Կ(10.3.)-Կ(9.2.))/Կ(10.3.) 3) Մարզում սոցիալական սպասարկում ստացող հաշմանդամների տեսակարար կշիռը Կ(9.3)/Կ(9.1) 4) Մարզում սոցիալական սպասարկում ստացող միայնակ տարեցների տեսակարար կշիռը Կ(9.4)/Կ(9.2) 10. Ժողովրդագրական վիճակը 1) Մարզի 1000 բնակչին ընկնող բնակչության աճը 1000x(Կ(10.4)+Կ(10.9)- Կ(10.5)-Կ(10.8.))/Կ(10.1) 2) Մարզի 10000 բնակչին ընկնող ամուսնությունների թիվը 10000xԿ(10.6)/Կ(10.1) 3) Մարզի 10000 բնակչին ընկնող ամուսնալուծությունների թիվը 10000xԿ(10.7)/Կ(10.1) 4) Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվաքանակների հարաբերությունը Կ(10.6)/Կ(10.7) 5) Ժողովրդագրական խնամառության գործակից (Կ(10.1)-Կ(10.2)- 6) Մարզի ժողովրդագրական պոտենցիալը Կ(10.2)/Կ(10.3)) 7) Մարզի ծերացման մակարդակը 1-Կ(10.3)/Կ(10.1) 8) Ընտանեկան նպաստ և հրատապ օգնություն չստացող շահառուների տեսակարար կշիռը մարզի բնակչության նկատմամբ (Կ(10.1.)-3,7x(Կ(10.10)+ 9) ԱԳՀ-ում չհաշվառված շահառուների տեսակարար կշիռը մարզի բնակչության նկատմամբ (Կ(10.1.)-3,7xԿ(1.6))/Կ(10.1.)
(նշված կետերը (Կ) վերաբերում են աղյուսակ 1-ին)
ցուցա-նիշը
ցուցա-նիշը
ցուցա-նիշը
ոչ պետական (այդ թվում՝ հասարակական) կազմակերպությունների ներգրավումը մարզի տարածքում սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքներին
Կ(10.10.))
Կ(6.3.)/(Կ(6.1.)+
Կ(6.2.))x
xԿ(6.4.))
+Կ(7.4))
Կ(10.3))/(Կ(10.2)+ Կ(10.3))
-Կ(10.11.)))/Կ(10.1.)
Աղյուսակ 3
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հարաբերական ցուցանիշների միավորների աղյուսակ
Հաշվետու տարում մարզի հարաբերական ցուցանիշը գերազանցել է միջին ցուցանիշին ավելի քան 20%-ով Հաշվետու տարում մարզի հարաբերական ցուցանիշը գերազանցել Հաշվետու տարում մարզի հարաբերական ցուցանիշը փոքր է միջին ցուցանիշից ավելի քան 20%-ով 1. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի և մարզի հարաբերական ցուցանիշի համատեղ կայուն աճ 1,2 1,0 0,8 2. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի կայուն աճ և մարզի հարաբերական ցուցանիշի փոփոխական դինամիկա (աճ և նվազում) 1,1 0,9 0,7 3. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի կայուն աճ և մարզի հարաբերական ցուցանիշի նվազում 1,0 0,8 0,6 4. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի փոփոխական դինամիկա (աճ և նվազում) մարզի հարաբերական ցուցանիշի կայուն աճի պայմաններում 1,4 1,2 0,9 5. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի փոփոխական դինամիկա (աճ և նվազում) մարզի հարաբերական ցուցանիշի փոփոխական դինամիկայի (աճ և նվազում) պայմաններում 1,1 0,8 0,6 6. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի փոփոխական դինամիկա (աճ և նվազում) մարզի հարաբերական ցուցանիշի կայուն նվազման պայմաններում 1,0 0,9 0,7 7. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի նվազում մարզի հարաբերական ցուցանիշի կայուն աճի պայմաններում 1,6 1,4 0,9 8. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի նվազում մարզի հարաբերական ցուցանիշի փոփոխական դինամիկայի (աճ և նվազում) պայմաններում 1,3 1,1 0,8 9. Երեք տարիների ընթացքում նկատվում է միջին ցուցանիշի և մարզի հարաբերական ցուցանիշի կայուն նվազում 1,2 1,0 0,8
կամ փոքր է եղել միջին ցուցանիշից ոչ ավելի, քան 20%-ով
Աղյուսակ 4
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետի կատարած աշխատանքների գնահատման միավորի կլորացման կարգը սահմանող աղյուսակ
Արդյունքի գնահատման միավորի (ԱԳՄ) արժեքների միջակայքը 0-ից մինչև 0,25 0,25-ից մինչև 0,75 0,75-ից մինչև 1,25 1,25-ից մինչև 1,75 1,75-ից մինչև 2,25 2,25-ից մինչև 2,75 2,75-ից մինչև 3,25 3,25-ից մինչև 3,75 3,75-ից մինչև 4,25 4,25-ից մինչև 4,75 4,75-ից մինչև 5,0 Արդյունքի գնահատման կլորացված միավորը (ԱԳԿՄ) 0 0,5 1,0 1,5 2 2,5 3 3,5 4 4,5 5,0
Աղյուսակ 5
Սոցիալական ապահովության բնագավառում մարզպետների կատարած աշխատանքի գնահատման ամփոփիչ աղյուսակ
Հ/հ Մարզի անվանումը Գնահատման բազային միավորները Արդյունքի գնահատման միավորը (ԱԳՄ) Արդյունքի գնահատման կլորացված ԲՄԱ ԲՄԲ 1 Մարզ 1 2 Մարզ 2 …. …. N Մարզ N
միավորը (ԱԳԿՄ)