ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2011 թվականի N 718-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ԼՈՌԻ-ՓԱՄԲԱԿԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության «Վանաձորի թիվ 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Լոռու մարզպետարանի տնօրինության շենքային համալիրի 2-րդ մասնաշենքի (հարավային մասից) 1-ին հարկից 230.86 քառ. մետր, 2-րդ հարկից 341.03 քառ. մետր, ընդամենը` 571.89 քառ. մետր, սպասարկման համար անհրաժեշտ 1107 քառ. մետր հողատարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Լոռու մարզպետին` սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը` դրանում նախատեսելով, որ պայմանագրի կնքման, նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցներով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|