«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մայիսի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 մարտի 2011 թ. |
թիվ 83-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածը, 23-րդ հոդվածի 8-րդ մասը, 41-րդ հոդվածը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 146-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հիմնական գործունեության հետ կապված կամ բանկի գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո աշխատող կամ բանկի կառավարման մարմինների կողմից որոշումների կայացման հարցում ազդեցություն ունեցող աշխատակիցներին բանկի ղեկավար համարելու ուղեցույցի» 3-րդ կետի 3.1-րդ ենթակետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով, նկատի ունենալով բանկի խորհրդի նախագահի և անդամների դերի կարևորությունը բանկի գործունեության ընդհանուր ղեկավարման բնագավառում, նպատակ ունենալով ապահովել բանկի խորհրդի նախագահի և անդամների որակավորման բարձր մակարդակ իրենց պաշտոնավարման ողջ ընթացքում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող աշխատակիցներին համարել բանկի ղեկավար:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ը հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) նախաբանը «հոդվածները» բառից հետո լրացնել ««, Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը» բառերով:
3. Որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ում (այսուհետ` Կանոնակարգ 1) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Կանոնակարգ 1-ի 4-րդ կետը «ներքին աուդիտի ղեկավարը և անդամները,» բառերից հետո լրացնել «փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման գործառույթներ իրականացնող աշխատակիցները (այսուհետ` ներքին դիտարկումների մարմնի աշխատակից),» բառերով:
2) Կանոնակարգ 1-ը լրացնել 46.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«46.2. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունենալուն նախնական համաձայնություն տալու ընթացքում Կենտրոնական բանկը գնահատում է նշանակալից մասնակիցների հնարավորությունը և պատրաստակամությունը` բանկի ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (օրինակ` կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) բանկին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն տրամադրելու ուղղությամբ:»:
3) Կանոնակարգ 1-ի 53-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«4) Որակավորում ստացած բանկի խորհրդի նախագահը, խորհրդի անդամներն իրենց գործունեության հետագա տարիների ընթացքում Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ կարող են հրավիրվել լրացուցիչ հարցազրույցի` Կենտրոնական բանկի խորհրդի նիստում որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման նպատակով: Ընդ որում, լրացուցիչ հարցազրույցը կարող է իրականացվել ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ, որի մասին բանկը տեղեկացվում է առնվազն 30 օր առաջ: Լրացուցիչ հարցազրույցն իրականացվում է սույն կետով սահմանված ընթացակարգով: Լրացուցիչ հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում՝ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բանկի խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ: Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին բանկի խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի համապատասխանության վերաբերյալ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման դեպքում բանկի խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի որակավորումը համարվում է երկարաձգված: Հակառակ դեպքում բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը համարվում է որակավորում չունեցող:»:
4) Կանոնակարգ 1-ի 10.3-րդ գլխի վերնագիրը «ներքին աուդիտի անդամի,» բառերից հետո լրացնել «բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի,» բառերով:
5) Կանոնակարգ 1-ի 56-րդ կետը լրացնել 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«6) բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից:»:
6) Կանոնակարգ 1-ի 60-րդ կետում
ա. 2-րդ ենթակետի առաջին նախադասությունը «հրապարակման» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների որակավորման քննության թեստերի, որոնք ենթակա չեն հրապարակման)» բառերով,
բ. 3-րդ ենթակետը լրացնել «զ» պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«զ. բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից (80 հարց):»:
7) Կանոնակարգ 1-ի 70-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«Եթե բանկի մասնաճյուղն իրականացնում է միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «ե» և/կամ «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնությունները, ապա բանկի մասնաճյուղը պետք է ունենա կառավարիչ, որը կարող է միաժամանակ հանդիսանալ նաև այլ մասնաճյուղերի կառավարիչ, իսկ եթե բանկի մասնաճյուղն իրականացնում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «ե» և/կամ «ժ» ենթակետերով նախատեսված ֆինանսական գործառնություններից բացի այլ գործառնություններ, ապա այդ մասնաճյուղը պետք է ունենա կառավարիչ, և այդ կառավարիչը չի կարող միաժամանակ հանդիսանալ նաև այլ մասնաճյուղերի կառավարիչ:»:
8) Կանոնակարգ 1-ի 73-րդ կետը լրացնել 7-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`
«7) բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատողը պետք է ունենա.
ա. բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական,
բ. առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում),
գ. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված` բանկի ներքին աուդիտի ղեկավարի, ներքին աուդիտի անդամի կամ ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի որակավորման վկայական կամ Համապատասխանության միջազգային ասոցիացիայի կողմից տրամադրված համապատասխանության դիպլոմ կամ հավաստագիր կամ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից կազմակերպված` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում համապատասխանության գործնական դասընթացի որակավորում, որոնք տրամադրվել են վերջին երեք տարիների ընթացքում:»:
9) Կանոնակարգ 1-ի 74-րդ կետը լրացնել «թ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«թ) փոխկապակցված են տվյալ բանկի ղեկավարների հետ (միայն ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների թեկնածուների համար):»:
10) Կանոնակարգ 1-ի 75-րդ կետի «բ» ենթակետը «վկայականից,» բառից հետո լրացնել «այդ թվում` սույն կանոնակարգի 73-րդ կետի 7-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված դիպլոմից (հավաստագրից) կամ որակավորումից,» բառերով:
11) Կանոնակարգ 1-ը լրացնել 76.2-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«76.2. Բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում նշանակված անձին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու դեպքում բանկը պարտավոր է նշանակել ժամանակավոր պաշտոնակատար և, սույն կետում նախատեսված փաստաթղթերից բացի, այդ մասին բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցին Կենտրոնական բանկում գրանցումից հանելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում ներկայացնել Կենտրոնական բանկ:»:
12) Կանոնակարգ 1-ի 80-րդ կետի 3-րդ նախադասությունը «ղեկավարի» բառից հետո լրացնել «ժամանակավոր» բառով:
13) Կանոնակարգ 1-ի 82.2 կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ.
Գիտելիքների և |
Բանկի գործադիր |
Բանկի և օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ |
Բանկի ներքին |
Բանկի մասնաճյուղի կառավարիչ |
Բանկի մասնաճյուղի գլխավոր |
Բանկի տնօրենների խորհրդի նախագահ, |
Բանկի ներքին դիտարկումների մարմնի |
1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
+ |
+ |
- |
+ |
+ |
+ |
2) Ֆինանսական դրույթներ |
+ |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
3) Կենտրոնական բանկի կառավարումը |
+ |
+ |
+ |
- |
+ |
+ |
+ |
4) Կենտրոնական բանկի փոխհարաբերությունները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ |
+ |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
5) Կենտրոնական բանկի փոխհարաբերությունները բանկերի և այլ անձանց հետ |
+ |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
6) Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները, վերահսկողությունը, ուսումնասիրությունները և լիցենզավորված անձանց պատասխանատվության ենթարկելու կարգն ու պայմանները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7) Հայաստանի Հանրապետության արժույթը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
8) Արժութային կարգավորումը, վերահսկողությունը և գործառնությունները: Միջազգային պահուստները |
+ |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
9) Լրացուցիչ դրույթներ |
+ |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
10) Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և այլ խնդիրները |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
+ |
11) Կենտրոնական բանկի կողմից բանկերի վարկավորումը |
+ |
- |
- |
+ |
- |
+ |
+ |
12) Բանկերի պարտադիր պահուստները |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) Բանկերի կազմակերպական-իրավական տեսակները, կառուցվածքը և կառավարումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) Բանկային գործունեության լիցենզավորման կարգը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) Բանկային գործունեության կարգավորումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) Բանկային գործունեության հիմնական և այլ տնտեսական նորմատիվները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
6) Հաշվառումը, հաշվետվությունները և վերահսկողությունը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
7) Օրենսդրության խախտումները, և դրանց համար կիրառվող պատժամիջոցները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) Բանկի վերակազմակերպումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) Բանկերի լուծարումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3. «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
+ |
2) Ժամանակավոր ադմինիստրացիա |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
+ |
3) Բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
+ |
4) Բանկի սնանկության վարույթի առանձնահատկությունները |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
+ |
5) Սնանկ ճանաչված բանկի լուծարման ընթացակարգը |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
6) Ադմինիստրացիայի ղեկավարին և լուծարային կառավարչին ներկայացվող պահանջները |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
7) Եզրափակիչ դրույթներ |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
4. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Օրենքի կարգավորման առարկան և գործողության շրջանակները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
2) Բանկային գաղտնիքի հասկացությունը, երրորդ անձինք |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) Բանկային գաղտնիքի հրապարակումը, հրապարակման արգելումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
4) Բանկային գաղտնիքի պահպանումը, տրամադրումը և շրջանառությունը բանկերի միջև |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5) Տրամադրման ենթակա տեղեկությունների սահմանները, տրամադրման պահանջի մերժումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
6) Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
7) Օրենքի պահանջները խախտելու համար պատասխանատվությունը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
5. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Երաշխավորված բանկային ավանդը, երաշխավորված ավանդի չափերը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
2) Երաշխավորված ավանդների հատուցումը |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
- |
3) Երաշխիքային վճարները |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
- |
4) Ավանդների երաշխավորման պայմանների և կարգի մասին հաճախորդներին տեղեկացնելը |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
- |
5) Պատասխանատվությունը |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
- |
6. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
2) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) Լիազոր մարմինը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
4) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի նպատակներով իրականացվող համագործակցությունը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
5) Հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին հսկողության պահանջը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
6) Հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերը և ներքին դիտարկումների ստորաբաժանումը |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
7) Կասկածելի գործարար հարաբերությունների կամ գործարքների կասեցումը, դրանց իրականացման մերժումը և ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
8) Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը և օրենսդրության խախտման համար կիրառվող պատասխանատվության միջոցները |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
9) Անցումային դրույթներ |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
10) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները բանկերում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7. «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
|||||||
1) Վճարահաշվարկային համակարգեր, դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
2) Վճարահաշվարկային ծառայություններ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) Վճարահաշվարկային ծառայություններ մատուցող անձինք |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
8. Այլ |
|||||||
1) Արժութային կարգավորումը և վերահսկողությունը Հայաստանի Հանրապետությունում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
2) Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
3) Բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հաշվետվությունների ներկայացումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
4) Բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
5) Բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորում և օգտագործում |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
6) Ֆինանսական գործակիցներ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
7) Բանկի շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
8) Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմանները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
9) Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը և պահպանումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
10) Համախմբված հաշվետվությունների կազմման կարգը |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
- |
11) Բանկերի կողմից իրենց վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
- |
12) Բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման կարգը |
+ |
- |
+ |
- |
- |
+ |
- |
13) Առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը |
+ |
+ |
+ |
- |
- |
+ |
- |
14) Բանկային ռիսկեր, դրանց տեսակները, կառավարումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
15) Բանկային ռիսկերի գնահատման մեթոդները (օրինակ` ԳԱՓ, ՎԱՌ, Դյուրացիա) |
+ |
- |
+ |
- |
- |
- |
- |
16) Իրավիճակային խնդիրներ (օրինակ` պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելիության ճեղքվածք, Դյուրացիա) |
+ |
- |
+ |
- |
- |
- |
- |
17) Քաղաքացիական օրենսգիրք (գրավի իրավունք, վարձակալություն, վարկ, ֆինանսավորում դրամական պահանջի զիջման դիմաց (ֆակտորինգ), բանկային ավանդ, բանկային հաշիվ, հաշվարկներ, գույքի հավատարմագրային կառավարում, արժեթղթեր, սեփականության իրավունք) |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
18) Ածանցյալ գործիքներ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
19) Ակտիվների և պասիվների կառավարում (իրացվելիության, եկամտաբերության, արտարժույթի դիրքի և ակտիվապասիվային գործառնությունների կառավարում) |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
20) Ֆինանսական գործառնություններ |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
21) Բանկի ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
22) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 31.07.2008թ. |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
23) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 11.09.2008թ. թիվ 1-913-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ տիպաբանությունների» ուղեցույց |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
24) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 03.09.2008թ. թիվ 1/886-Ա որոշմամբ հաստատված «Կասկածելի գործարքների չափանիշների վերաբերյալ» ուղեցույց |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
25) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ և 217.1-րդ հոդվածները |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
26) Գործնական (իրավիճակային) խնդիրներ` կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
27) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.09.2008թ. |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
28) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում գործող միջազգային փաստաթղթեր և միջազգային կառույցներ |
- |
- |
- |
- |
- |
- |
+ |
9. Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ |
|||||||
1) «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
2) Հաշվապահական հաշվառման կարգավորումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
3) Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
4) Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
5) Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
6) Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հիմունքները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
7) Բանկերի կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
8) Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը, վերագնահատումը |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
9) Ակտիվների և պարտավորությունների գույքագրում |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
10) Ակտիվների և պարտավորությունների գնահատում |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
+ |
11) Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
12) Հարկային արտոնությունների ձևերը, ավելացված արժեքի հարկի արտոնությունները Հայաստանի Հանրապետության բանկերի համար |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
13) Շահութահարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
14) Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
15) Բանկերի պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար |
+ |
+ |
+ |
- |
- |
- |
+ |
16) Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
17) Բանկում գույքահարկով հարկվող օբյեկտներ |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
+ |
10. Դրամավարկային քաղաքականություն |
|||||||
1) Դրամավարկային քաղաքականության տեսակները, նպատակը և գործիքները |
+ |
- |
- |
- |
- |
- |
- |
2) Ազգային հաշիվների համակարգը |
+ |
- |
- |
- |
- |
- |
- |
3) Նախորդ տարիների մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները |
+ |
- |
- |
- |
- |
- |
- |
4) Սպառողական գների ինդեքս |
+ |
- |
- |
- |
- |
- |
- |
5) Վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի դեֆիցիտ |
+ |
- |
- |
- |
- |
- |
- |
11. «Բաժնետիրական ընկերությունների |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
2) Ընկերության ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
3) Կանոնադրական կապիտալը, ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, ընկերության զուտ ակտիվները |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
4) Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
5) Ընկերության շահութաբաժինները |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
6) Ընկերության բաժնետոմսերի ռեեստրը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
7) Ընկերության տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը ընկերության կողմից |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
8) Խոշոր գործարքները |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
9) Ընկերության գործարքներում շահագրգռվածությունը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
10) Ընկերության ժողովը, խորհուրդը և գործադիր մարմինը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
11) Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
12) Հաշվառումը և հաշվետվությունները, ընկերության մասին տեղեկությունները |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
12. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` ըստ հետևյալ |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
2) Ընկերության ստեղծումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
3) Ընկերության մասնակիցները |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
4) Ընկերության կանոնադրական կապիտալը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
5) Ընկերության կառավարումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
6) Ընկերության վերակազմակերպումը և լուծարումը |
+ |
- |
- |
- |
- |
- |
+ |
13. «Բանկային ավանդների ներգրավման |
|||||||
1) Հրապարակման ենթակա տեղեկատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
2) Տեղեկատվական ամփոփագրերը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
3) Տեղեկատվական ամփոփագրերի տրամադրումն ու հրապարակումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
4) Հաշվի քաղվածքները |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
5) Տոկոսների հաշվարկը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
6) Բանկի և ավանդատուի հաղորդակցումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
7) Ավանդատուների իրավունքների դատական, արբիտրաժային, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով պաշտպանությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
8) Բանկի պատասխանատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
9) Բանկի պատասխանատվությունը ավանդատուի առջև |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
14. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` ըստ հետևյալ գլուխների |
|||||||
1) Ընդհանուր դրույթներ |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
2) Կրեդիտավորման պայմանագրերը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
3) Սպառողի իրավունքները |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
4) Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկումը |
+ |
+ |
+ |
+ |
+ |
- |
- |
5) Գովազդը և հաղորդակցումը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
6) Սպառողների իրավունքների պաշտպանությունը, վերահսկողությունը և օրենքը խախտելու համար պատասխանատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
15. «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք` ըստ հետևյալ գլուխների |
|||||||
1) Հիմնական դրույթներ |
+ |
- |
+ |
+ |
- |
+ |
- |
2) Պահանջները և դրանց քննության կարգը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
3) Պատասխանատվությունը |
+ |
- |
+ |
+ |
- |
- |
- |
14) Կանոնակարգ 1-ի 86-րդ կետը լրացնել «դ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
«դ) մասնաճյուղի գործունեության նոր կամ վերանայված տնտեսական ծրագիր առաջիկա երկու տարիների համար կամ հիմնավորում նոր տնտեսական ծրագիր կազմելու կամ առկա ծրագիրը վերանայելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ (միայն բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղերի գործունեության վայրի փոփոխությունը գրանցելու դեպքում):»:
15) Կանոնակարգ 1-ը լրացնել նոր 86.3-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«86.3. Սույն կանոնակարգի գլուխ 13-ով սահմանված տարածքի և տեխնիկական հագեցվածության յուրաքանչյուր փոփոխության դեպքում բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հայտնում է Կենտրոնական բանկին` ներկայացնելով նաև բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի կամ բանկի մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության` սույն կանոնակարգի 13-րդ գլխով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթղթերը և հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի ենթահավելված 25-ի:»:
16) Կանոնակարգ 1-ի 89-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«ա) բանկին (իսկ օտարերկրյա բանկի մասնաճյուղի դեպքում` հիմնադիր բանկին) սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք: Այն դեպքում, երբ բանկերը, Կենտրոնական բանկի նախնական համաձայնության հիման վրա, կնքել են միացման պայմանագիր, ապա միացվող բանկերի գլխամասային գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև տարածքների առանձնացվածության պահանջը պարտադիր չէ` միացման պայմանագիրը կնքելու օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:»:
17) Կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 4-ի 3.1 տողը լրացնել նոր կետով` հետևյալ բովանդակությամբ.
օ բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից |
18) Կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 4-ը լրացնել 3.4 տողով` հետևյալ բովանդակությամբ.
3.4 Եթե հանդիսանում եք բանկի ներքին դիտարկումների մարմնի աշխատակից, նշե՛ք ստորաբաժանման և պաշտոնի անվանումը. |
19) Կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 7-ը լրացնել 7.4 տողով` հետևյալ բովանդակությամբ.
7.4 Արդյո՞ք կազմակերպությունը պատրաստ է բանկի |
Այո |
Ոչ |
Այլ | ||
ֆինանսական վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն: |
20) Կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 8-ը լրացնել 10.3-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.
10.3 Դուք պատրա՞ստ եք բանկի ֆինանսական |
Այո |
Ոչ |
Այլ | ||
վիճակի վատթարացման դեպքում (կապիտալի կտրուկ նվազում, իրացվելիության խնդիրների առաջացում, խոշոր վնասներ, արտակարգ իրավիճակներ) տրամադրել լրացուցիչ ֆինանսական օժանդակություն:
«Այլ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները: |
21) Կանոնակարգ 1-ի հավելված 1-ի ենթահավելված 11-ի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ.
Ձև 1
ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ
(կանխատեսումներ)
(հազ. դրամ) | ||
Առաջիկա տարիներ | ||
ԱԿՏԻՎՆԵՐ |
1-ին |
2-րդ |
Կանխիկ դրամական միջոցներ |
||
Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև |
||
Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ |
||
Պահանջներ բանկերի և այլ ֆին. կազմակերպությունների նկատմամբ |
||
Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ |
||
Հաճախորդներին տրված վարկեր և այլ փոխատվություններ |
||
Այլ գործառնությունների գծով ստացվելիք գումարներ, այդ թվում` |
||
Դեբիտորական պարտքեր և կանխավճարներ |
||
Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ |
||
Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը) |
||
Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը) |
||
Այլ ակտիվներ |
||
Ընդամենը` ակտիվներ |
||
ՊԱՍԻՎՆԵՐ |
||
Բանկերից ներգրավված ավանդներ և ստացված վարկեր |
||
Հաշվարկներ բանկի և իր մասնաճյուղերի միջև |
||
Պարտավորություններ այլ ավանդատուների նկատմամբ |
||
Կրեդիտորական պարտքեր և տարանցիկ հաշիվներ |
||
Պահուստներ |
||
Այլ պարտավորություններ |
||
Եկամուտների պահուստներ |
||
Վերագնահատման պահուստներ |
||
Այլ պահուստներ |
||
Ընդամենը` պասիվներ |
Ձև 2
Եկամուտների և ծախսերի նախահաշվարկներ
(կանխատեսումներ)
(հազ. դրամ) | |||
Առաջիկա տարիներ | |||
1-ին |
2-րդ | ||
1 |
Տոկոսային եկամուտներ |
x |
x |
1.1. |
Բանկերում և այլ ֆինանսավարկային կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից ստացված տոկոսներ |
||
1.2. |
Տեղաբաշխված վարկերից ստացված տոկոսներ |
||
1.3. |
Օվերդրաֆտից, օվերնայթից ստացված տոկոսներ |
||
1.4. |
Վարկային քարտերից ստացված տոկոսներ |
||
1.5. |
Բանկի հետ կապված անձանց և աշխատակիցներին տրամադրված միջոցներից |
||
1.6. |
Արժեթղթերից ստացված տոկոսներ |
||
1.7. |
Այլ տոկոսային եկամուտներ |
||
Ընդամենը տոկոսային եկամուտներ |
|||
2. |
Տոկոսային ծախսեր |
x |
x |
2.1. |
Թղթակցային հաշիվների, ցպահանջ ավանդների և այլ ցպահանջ պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ |
||
2.2. |
Հետգնման պայմանագրերի գծով պարտավորությունների դիմաց վճարված տոկոսներ |
||
2.3. |
Բանկերից և այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված միջոցների դիմաց վճարված տոկոսներ |
||
2.4. |
Ներգրավված ժամկետային ավանդների դիմաց վճարված տոկոսներ |
||
2.5. |
Այլ տոկոսային ծախսեր |
||
Ընդամենը տոկոսային ծախս |
|||
Զուտ տոկոսային եկամուտներ |
|||
3. |
Ոչ տոկոսային եկամուտներ |
x |
x |
3.1. |
Ստացված միջնորդավճարներ |
||
3.2. |
Երաշխիքներից, ակրեդիտիվներից, հավատարմագրային կառավարումից ստացված եկամուտներ |
||
3.3. |
Գանձապետարանի սպասարկումից ստացված եկամուտներ |
||
3.4. |
Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ |
||
3.5. |
Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ |
||
3.6. |
Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն |
||
3.7. |
Հիմնական միջոցների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ |
||
3.8. |
Արտասովոր եկամուտներ |
||
3.9. |
Այլ ոչ տոկոսային եկամուտներ |
||
Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ |
|||
4. |
Ոչ տոկոսային ծախսեր |
x |
x |
4.1. |
Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
||
4.2. |
Գործուղման ծախսեր |
||
4.3. |
Ամորտիզացիոն մասհանումներ |
||
4.4. |
Մասնաճյուղի շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար |
||
4.5. |
Շենքերի տնտեսական պահպանության ծախսեր |
||
4.6. |
Վարկերի տրամադրման և վերադարձման ծախսեր |
||
4.7. |
Տրանսպորտային ծախսեր |
||
4.8. |
Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր |
||
4.9. |
Ուսուցման ծախսեր |
||
4.10. | Այլ ոչ տոկոսային ծախսեր |
|
|
Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր |
|||
Զուտ ոչ տոկոսային եկամուտներ |
|||
5. |
Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին |
x |
x |
5.1. | Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին |
|
|
5.2. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին |
|
|
5.3. |
Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին |
|
|
Ընդամենը հատկացումներ |
|||
6. | Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ |
x |
x |
6.1. |
Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից |
|
|
6.2. | Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից |
|
|
6.3. | Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստից |
|
|
Զուտ մասհանումներ |
|||
Շահույթ (եկամուտների և ծախսերի տարբերություն) |
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված պահանջի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամիս հետո:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. ապրիլի 4 |