ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ապրիլի 2011 թվականի N 424-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի N 581-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1158-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 20-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականությունն ու դրա իրականացման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱՅՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՈՐՈՆՑ ԴԵՊՔՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՎԱՐԵԼ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման 1-ին կետի «ա» և «գ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետերով.
«1.1. Սահմանել, որ`
1) յուրաքանչյուր ամսվա մեկին և տասնվեցին հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունները ճանապարհային ոստիկանությանն էլեկտրոնային և թղթային կրիչների միջոցով տեղեկատվություն են տրամադրում նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին.
2) պոլիկլինիկական բժշկական հաստատությունները վարորդի թեկնածուների, ինչպես նաև վարորդական վկայական ունեցող անձանց` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրումն իրականացնում են ճանապարհային ոստիկանության գրավոր պահանջագրի հիման վրա:
1.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել սույն որոշման 1.1-ին կետի պահանջների կատարումը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) որակավորման գործնական քննությունների ընդունման համար նախատեսված (կահավորված)`
ա. ավտոդրոմներով (ավտոհրապարակներով) ապահովելը` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 34-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված գործնական քննության առաջին փուլը չի անցկացվում,
բ. քննական տրանսպորտային միջոցներով ապահովելը` «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները կարող են անցկացվել վարորդի թեկնածուի կամ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգի 37.1-ին կետով նախատեսված ներկայացուցչի` մեխանիկական փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցով, իսկ օրենքով նախատեսված մյուս կարգերի ու ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու գործնական քննությունները` տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեություն իրականացնող կազմակերպությունների ուսումնական տրանսպորտային միջոցներով` վերջիններիս համաձայնությամբ:».
2) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետից հանել «կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի» բառերը.
3) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.
«6.1. Քննական մարմինները կարող են թույլ չտալ անձին մասնակցել վարորդական իրավունքի որակավորման քննություններին, եթե անձը հաշվառված է ճանապարհային ոստիկանությանը` հոգեբուժական և նարկոլոգիական բժշկական հաստատությունների կողմից` նշված բժշկական հաստատություններում, հաշվառված անձանց մասին տրամադրված ցանկում:
6.2. Քննական մարմինները վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու) համար դիմած անձի մոտ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում անձին գրավոր պահանջագրով ուղարկում են պոլիկլինիկական բժշկական հաստատություն` հայտնաբերված հիմքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 20-ի «Այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը հաստատելու մասին» N 581-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված ցանկին համապատասխան բժշկական հավատարմագրում իրականացնելու համար:».
4) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ենթակա են ներկայացման)» բառերով.
5) որոշման N 1 հավելվածի 13-րդ կետից հանել «8-րդ,» բառը.
6) որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի`
ա. առաջին նախադասությունը «եթե արդյունքը եղել է դրական, ապա» բառերից հետո լրացնել «նույն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
բ. երկրորդ նախադասությունը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են)» բառերով.
7) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 37.1-ին կետով.
«37.1. Ճանապարհային երթևեկության իրական պայմաններում քննության ընթացքում տրանսպորտային միջոցի ներսում կարող է գտնվել վարորդի թեկնածուի մեկ ներկայացուցիչ` առանց քննությանը միջամտելու իրավունքի:».
8) որոշման N 1 հավելվածի 55-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «(եթե 6-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվել են)» բառերով և հանել «և 8-րդ կետով» բառերով.
9) որոշման N 1 հավելվածի 57-րդ կետից հանել «, 8-րդ» բառերը.
10) որոշման N 1 հավելվածի 60-րդ կետից հանել «և 8-րդ» բառերը.
11) որոշման N 1 հավելվածի 64-րդ կետից հանել «, և վերադարձվում է ցանկի 8-րդ կետով նախատեսված փաստաթուղթը» բառերը.
12) որոշման N 1 հավելվածի 65-րդ կետից հանել «, 8-րդ» բառերը.
13) որոշման N 1 հավելվածի 65.1-ին կետից հանել «, 8-րդ» բառերը.
14) որոշման N 1 հավելվածի 65.2-րդ կետից հանել «, 8-րդ» բառերը.
15) որոշման N 2 հավելվածի`
ա. 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Վարորդական վկայական ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուսուցում իրականացնող կազմակերպության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:
7. Ռազմաուսումնական հաստատության կողմից տրված վարորդական դասընթացների ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ (քարտ, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ)` բացառությամբ «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական վկայական ստանալու դեպքերի, որոնց համար նշված ավարտական քննությունները դրական հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվում:»,
բ. 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|