ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2011 թվականի գործունեության տարեկան ծրագիրը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության 18 նոյեմբերի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-248-Ն
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյան
Հավելված ՀՀ Ազգային ժողովի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հ. 248-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Հ/Հ |
Վերահսկողության թեմա |
1. |
«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
2. |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2010 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
3. |
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն |
4. |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում |
4.1 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն` |
4.2 |
ՀՀ դատական դեպարտամենտ` |
4.3 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտե |
4.4 |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
4.5 |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
4.6 |
ՀՀ Արարատի մարզպետարան |
4.7 |
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` |
5. |
ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում |
5.1 |
ՀՀ բնապահպանության նախարարություն` |
5.2 |
ՀՀ առողջապահության նախարարություն` |
5.3 |
ՀՀ քաղաքաշինության նախարարություն` |
5.4 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` |
5.5 |
ՀՀ պաշտպանության նախարարություն` |
5.6 |
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն` |
5.7 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պետական ոչ առևտրային կազմակերպություններում պետական սեփականության կառավարում և օգտագործում, ինչպես նաև բաժնետիրական ընկերություններում պետական բաժնեմասի կառավարում |
5.8 |
ՀՀ ֆինանսների նախարարություն` |
6. |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների սահմանման արդյունավետություն |
7. |
Բյուջետային և արտաբյուջետային մուտքերի ապահովմանը և բյուջետային ու արտաբյուջետային միջոցների օգտագործմանն ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հարկային ծառայության մասով տարածքային ստորաբաժանումների (ընտրանքային) գործառույթներ |
8. |
Բյուջետային և արտաբյուջետային մուտքերի ապահովմանը և բյուջետային ու արտաբյուջետային միջոցների օգտագործմանն ուղղված ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության մասով ստորաբաժանումների (ընտրանքային) գործառույթներ |
9. |
Պետական գույքի կառավարման և մասնավորեցման գործընթացի իրականացման արդյունավետություն |
11. |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների (ընտրանքային) կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացի իրականացման օրինականություն և արդյունավետություն |
12. |
Ընդերքի օգտագործման տրամադրման օրինականություն և ընդերքի օգտագործում (ընտրանքային) |
13. |
Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների օգտագործում (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում) |
14. |
Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարում և օգտագործում |
14.1 |
ՀՀ Կոտայքի մարզի համայնքներ |
14.2 |
ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներ |
14.3 |
ՀՀ Արարատի մարզի համայնքներ |
15. |
Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային ծրագրեր |
15.1 |
«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ – Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
15.3 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերահսկման և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ |
15.4 |
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ |
15.5 |
ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ |