Գլխավոր տեղեկություն
Номер
N 1436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1325
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.10.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.11.2010
Дата вступления в силу
04.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված կանոնակարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 9-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Թեմա հաստատելու թույլտվություն ստանալու համար մասնագիտական հիմնարկը պետք է դիմի բարձրագույն որակավորման հանձնաժողով` տվյալ մասնագիտությամբ առնվազն գիտությունների 1 դոկտոր և գիտությունների 2 թեկնածու հաստիքային աշխատողների առկայության պայմանով».

2) 10-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ պարբերություններով.

«Թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն երեք գիտական հոդված, այդ թվում` առանց համահեղինակների` մեկը: Մենագրության առկայության դեպքում անհրաժեշտ է առնվազն մեկ գիտական հոդված։

Դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում` առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում (հայագիտական բնույթի աշխատանքների դեպքում` երկու): Առանց համահեղինակների աշխատանքների թիվը պետք է լինի առնվազն հինգը (փորձարարական կամ կլինիկական բնույթ ունեցող ատենախոսությունների դեպքում` երկու): Մենագրության դեպքում (առնվազն 14 տպագրական մամուլ ծավալով) գիտական հոդվածների թիվը կրճատվում է մինչև տասնհինգը։

Գիտական զեկուցումով պաշտպանության դեպքում անհրաժեշտ է առնվազն հիսուն գիտական հոդված».

3) 16-րդ կետի երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ պարբերություններով.

«Խորհրդում ընդգրկվում են խորհրդի մասնագիտություններով գիտությունների դոկտորներ, որոնք վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 5 գիտական հոդված կամ եղել են պաշտպանած ատենախոսության գիտական ղեկավար։ Եթե տվյալ մասնագիտությամբ գիտությունների դոկտորների թիվը չի բավարարում պաշտպանություն կազմակերպելու համար, ապա խորհրդում կարող են ընդգրկվել հարակից բնագավառների կամ մասնագիտությունների գիտությունների դոկտորներ, ովքեր խորհրդի մասնագիտություններով ունեն առնվազն 5 գիտական հոդված, ինչպես նաև տվյալ մասնագիտությամբ գիտության թեկնածուներ, ովքեր վերջին հինգ տարում ունեն առնվազն մեկ հրատարակված մենագրություն կամ առնվազն 10 գիտական հոդված։

Խորհուրդը հաստատվում է մինչև երեք տարի ժամկետով, որից հետո նրա գործունեության ժամկետը կարող է երկարացվել».

4) 18-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Օտարերկրյա քաղաքացիների ատենախոսության պաշտպանության ծախսերը հատուցվում են վճարովի հիմունքներով:».

5) 31-րդ կետում «7-րդ կամ 8-րդ կետի» բառերը փոխարինել «7-րդ կամ 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերի» բառերով.

6) 5-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 36-րդ կետով.

«36. Գիտական աստիճանի վկայագրի համապատասխանեցումը՝ համարժեքության ճանաչումը և հաստատումը, կատարվում է գիտնականի դիմումով՝ լիազոր մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի և հրատարակված գիտական աշխատանքների առկայությամբ։ Ներկայացված ատենախոսությունը, սեղմագիրը (կամ դրանց հավասարազորը) բարձրագույն որակավորման հանձնաժողովը կարող է տալ փորձաքննության՝ սույն կանոնակարգի 7-րդ կամ 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխանությունը պարզելու համար։

Ելնելով գործի ուսումնասիրությունից՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովն ընդունում է որոշում համապատասխանեցման կամ մերժման մասին»։

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը` ատենախոսության թեմա հաստատած դոկտորի գիտական աստիճան հայցողները 20 հրատարակված գիտական հոդվածի փոխարեն ներկայացնում են 15 հրատարակված գիտական հոդված:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան