Գլխավոր տեղեկություն
Номер
N 1405-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.11.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.11.2010
Дата вступления в силу
10.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 նոյեմբերի 2010 թվականի N 1405-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ» ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌԱՄԵՋ-ՁՈՐԱՎԱՆՔ-ԴՊՐԱԲԱԿ-ԱՅԳՈՒՏ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԻԿ-ԹԹՈՒՋՈՒՐ-ՃԱՄԲԱՐԱԿ-ԱՂԲԵՐՔ-Մ14 ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ15+240-ԻՑ ԿՄ48+725 ՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2010 թվականի հոկտեմբերի 22-ին (արձանագրություն N 13/10) հաստատված մրցույթների (լոտեր 1-6) արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպություններին` ըստ լոտերի`

 

1) լոտ 1 «Իջևանի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերություն` 546 931 027 դրամ պայմանագրային արժեքով.

 

2) լոտ 2 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 627 258 658 դրամ պայմանագրային արժեքով.

 

3) լոտ 3 «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 528 304 306 դրամ պայմանագրային արժեքով.

 

4) լոտ 4 «ԱԱԲ Պրոեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 424 890 038 դրամ պայմանագրային արժեքով.

 

5) լոտ 5 «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` 689 998 759 դրամ պայմանագրային արժեքով.

 

6) լոտ 6 «Ճամբարակի ՃՇՇՁ» բաց բաժնետիրական ընկերություն և «Խաչհար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` համատեղ` 594 999 930 դրամ պայմանագրային արժեքով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 9
Երևան 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան