ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2010 թվականի N 1461-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1096-Ն ԵՎ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1241-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 11-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 197 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1229-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) 1-ին ենթակետի «բ», «գ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե» և «ժզ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժէ» և «ժը» պարբերություններով.
«բ. մշակում է պետության սոցիալ-տնտեսական զարգացման (ԿԶԾ) և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականությունը, իրականացնում դրանց դիտանցում,»,
«գ. մշակում է միկրոտնտեսական քաղաքականությունը և իրականացնում դրա դիտանցում, առաջարկություններ է ներկայացնում մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ` կարճաժամկետ տնտեսական աճի կանխատեսման և դրա ապահովմանն ուղղված ծրագրերի մասով,»,
«ե. իրականացնում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,»,
«զ. առաջարկություններ է ներկայացնում մաքսային, հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վերաբերյալ` երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,»,
«է. առաջարկություններ է ներկայացնում սոցիալական, ֆինանսական, բյուջետային, դրամավարկային և սակագնային քաղաքականության վերաբերյալ,»,
«ը. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իրականացնում է դրա դիտանցում,»,
«թ. դիտանցում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը` Հայաստանի Հանրապետության կառավարության մակրոտնտեսական և բյուջետային ծախսերի քաղաքականությանը համապատասխան,»,
«ժ. դիտանցում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրի և եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում «Հայաստան-Եվրոպական միություն» գործողությունների ծրագրի իրականացումը, և այդ ծրագրերի մասով իրականացնում է Եվրոպական միության կառույցների հետ տարվող աշխատանքները,»,
«ժա. դիտանցում է Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերը,»,
«ժբ. իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության աշխատանքները,»,
«ժգ. դիտանցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և միջազգային այլ տնտեսական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության առևտրական և մշտական ներկայացուցիչների գործունեությունը,»,
«ժդ. մշակում է օտարերկրյա պետությունների հետ կնքվող համաձայնագրերի և միջկառավարական պայմանագրերի նախագծեր,»,
«ժե. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը,»,
«ժէ. իր իրավասության սահմաններում իրականացնում է կարգավորման ազդեցության գնահատում, այդ թվում` իրականացնելով վարչական ծախսերի գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները»,
«ժը. իր իրավասության սահմաններում վարում է տնտեսության ճյուղերի վարչական ռեգիստր».
2) 2-րդ ենթակետի «ա», «բ», «դ», «ե», «ը» և «ժա» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ, նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժբ» և «ժգ» պարբերություններով և նույն ենթակետի «գ», «է», «թ» և «ժ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը,»,
«բ. առաջարկություններ է ներկայացնում տարածքային տնտեսական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ, նախաձեռնում տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված նպատակային ծրագրեր և իրականացնում դրանց դիտանցում,»,
«դ. մշակում է զբոսաշրջության պետական քաղաքականությունը և դիտանցում զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը,»,
«ե. մշակում է բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և դիտանցում դրա իրականացումը,»,
«ը. ներկայացնում է կարծիքներ ռազմարդյունաբերության քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ»,
«ժա. մշակում է տնտեսության զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պետական քաղաքականությունը, մշակում և դիտանցում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները, մշակում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման մեթոդաբանական հիմքերը»,
«ժբ. մշակում և իրականացնում է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության բնագավառում պետական քաղաքականությունը»,
«ժգ. կազմակերպում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական մասի աշխատանքները և մասնակցում դրանց իրականացմանը».
3) 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «է», «ը», «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը,»,
«բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը,»,
«գ. մշակում է գիտելիքի տնտեսության և նորամուծական նպատակային ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը,»,
«է. մշակում է գիտական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը,»,
«ը. դիտանցում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական պետական կառույցների ծրագրերի իրականացումը,»,
«թ. մշակում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.».
4) 4-րդ ենթակետի «ա», «գ», «դ» և «զ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» պարբերությամբ՝
«ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,»,
«գ. մշակում է բարենպաստ առևտրային ռեժիմների ձևավորման և արտաքին շուկաներ մուտք գործելու խոչընդոտները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ, դիտանցում է Եվրոպական միության, Առևտրի համաշխարհային կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունից և (կամ) անդամակցությունից բխող առևտրատնտեսական պարտավորությունների կատարումը,»,
«դ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը, և իրականացնում դիտանցում,»,
«զ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները,»,
«թ. իրականացնում է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը.».
5) 5-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «է» և «թ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ և նույն ենթակետի «զ» և «ը» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել՝
«ա. մշակում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը, իրականացնում է Հայաստանի Հանրապետությունը որպես «Գործարարությամբ զբաղվելու գերազանցության կենտրոն» ծրագրի դիտանցում,»,
«բ. ձևավորում է Հայաստանի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և առաջարկություններ ներկայացնում դրա գովազդման ուղղությամբ,»,
«գ. մշակում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը և իրականացնում դիտանցում,»,
«է. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում է տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը,»,
«թ. մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը:»:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և միջազգային համագործակցության վարչության` աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1230-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1096-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության պետական-մասնավոր գործընկերության գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1241-Ն որոշումները:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. նոյեմբերի 17 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Տնտեսական զարգացման և քաղաքականության պլանավորման վարչություն
Գործարար միջավայրի բարելավման վարչություն
Առևտրի և որակի ենթակառուցվածքների վարչություն
Արդյունաբերության և ձեռնարկությունների աջակցման վարչություն
Ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչություն
Պետական-մասնավոր գործընկերության և տարածքային տնտեսական զարգացման վարչություն
Շուկաների կարգավորման վարչություն
Զբոսաշրջության վարչություն
Բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ու գիտելիքի տնտեսության վարչություն
Եվրամիության և միջազգային համագործակցության վարչություն
Անձնակազմի կառավարման վարչություն
Իրավաբանական վարչություն
Ֆինանսաբյուջետային վարչություն
Կազմակերպատնտեսական վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Առաջին բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Մտավոր սեփականության գործակալություն
Լիցենզավորման և թույլտվությունների գործակալություն
Հավատարմագրման գործակալություն
Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն»
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1461-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման գործառույթներ իրականացնող առանձնացված ստորաբաժանում է, որը մատուցում է ծառայություններ լիցենզիաների, թույլտվությունների, Քիմբեռլիի սերտիֆիկատների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումների և եզրակացությունների տրամադրման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում ու վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրները Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ոլորտներում հայտատուներին սահմանված լիցենզիաների, թույլտվությունների, սերտիֆիկատների, որակավորումների և եզրակացությունների տրամադրման աշխատանքների կազմակերպումն է:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տրամադրում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման լիցենզիաներ.
2) տրամադրում է չափման միջոցի արտադրության լիցենզիաներ.
3) տրամադրում է շրջանառության հսկողության ոլորտում հսկվող ապրանքների արտահանման և հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություններ և իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքով երկակի նշանակության ապրանքների տարանցիկ փոխադրման մասին ծանուցագրերի ընդունման գործընթացը.
4) տրամադրում է եզրակացություն «Ժամանակավոր ներմուծում (արտահանում)» մաքսային ռեժիմով ներմուծված (արտահանված) ապրանքների վերամշակման արդյունքի մասին.
5) Հայաստանի Հանրապետություն ներմուծման և արտահանման ժամանակ իրականացնում է Քիմբեռլիի սերտիֆիկատների հաշվառում և տրամադրում, հաշվետվությունների ներկայացում Քիմբեռլիի գրասենյակին.
6) իրականացնում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է գործակալությանը վերապահված բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության աշխատողների իրավասությունները.
8) լսում է գործակալության աշխատողների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) իրականացնում է վերահսկողություն գործակալության աշխատողների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Գործակալությունը կարող է ունենալ կառուցվածքային ստորաբաժանումներ:
16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |