Գլխավոր տեղեկություն
Номер
N 739-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2010-20.05.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2010.09.22/45(779) Հոդ.1070
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.09.2010
Дата вступления в силу
02.10.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2010 թվականի N 739-Ն

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝

1. Ստեղծել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեuչական հանձնաժողովի նիuտերին կարող են մաuնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները (համաձայնությամբ)` խորհրդակցական ձայնի իրավունքով:

3. Հաստատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 14
Երևան

 

Հավելված N 1

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 սեպտեմբերի 14-ի N 739-Ն
որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հ. Դարբինյան

-

 ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

     

Ա. Բաբլոյան

-

 ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

     

Ս. Մելքոնյան

-

 ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ

     

Ա. Վանյան

-  

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ

     

Վ. Պողոսյան

-

 ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ

     

Ս. Քրմոյան

-

ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական

     

Հ. Գալստյան

-

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ

     

Վ. Մովսիսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետ

 

 

Կ. Խտրյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետ
     

Ժ. Ասատրյան

-

 ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

     

Վ. Կաժոյան

-

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

     

Վ. Բադալյան

-

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

     

Թ. Ավետիսյան

-

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ

     

Հ. Թումոյան

-

ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետի տեղակալ

     

Ա. Բաղդասարյան

-

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության պետ

     

Ռ. Սուքիասյան

-

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

     

Ա. Հովսեփյան

-

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

 

 

Ս. Ավդալյան

-

ՀՀ պաշտպանության նախարարության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության պետ - գլխավոր սանիտարական բժիշկ, բժշկական ծառայության գնդապետ

     

Ա. Ալեքսանդրյան

-  

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ

     

Ջ. Հարությունյան  

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի աղետների բժշկության վարչության պետ

     

Ա. Զարգարյան

-

 ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչու թյան պետ

     

Ն. Բաղդասարյան

-

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

     

Հ. Գաբրիելյան

-

 ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն անվտանգության վարչության պետ

     

Ա. Օհանյան

-

 ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետի տեղակալ

     

Ա. Ավետիսյան

-

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմի ճառագայթման անվտանգության և վթարային պլանավորման բաժնի պետ

     

Լ. Ավետիսյան

-

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2010 թ.

 սեպտեմբերի 14-ի N 739-Ն որոշման

  Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով uահմանվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների (այսուհետ՝ կանոններ) կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեuչական հանձնաժողովի (այսուհետ՝ միջգերատեսչական հանձնաժողով) նիuտերի վարման և որոշումների ընդունման կարգն ու պայմանները՝ աշխատակարգը, ինչպես նաև կանոնների կիրառման հարցերով ազգային համակարգող մարմնի հետ (այսուհետ` ազգային համակարգող մարմին) փոխգործակցության կարգը:

 

II. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Միջգերատեսչական հանձնաժողովի նպատակը Հայաuտանի Հանրապետությունում կանոնների ներդրման գործընթացի ապահովման համար կանոնների ներդրման քաղաքականությանը, ներդրման ռազմավարությանն ու միջոցառումներին և բնագավառին վերաբերող այլ հարցերի քննարկումն է, ինչպես նաև կանոնների իրականացման գործընթացում բոլոր շահագրգիռ ոլորտների ներգրավվածության և արձագանքի համակարգմանն աջակցելը, գերակա խնդիրների վերհանումը, միջազգային, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի հետ համագործակցության համակարգմանն աջակցելը:

3. Միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

1) օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների և պետական կառավարման այլ մարմինների կողմից կանոնների ներդրման աշխատանքներին.

2) կազմակերպում է կանոնների ներդրման հարցերին վերաբերող խորհրդաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ.

3) ազգային համակարգող մարմնի ներկայացմամբ՝ լսում է հաշվետվություն շահագրգիռ մարմինների կողմից իրականացված «հանրային առողջությանն առնչվող՝ միջազգային նշանակություն ունեցող երևույթների» բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ազգային առկա ռեսուրսների գնահատման արդյունքների մասին.

4) uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ կանոնների ներդրման միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության oրենuդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

5) կազմակերպում է կանոնների ներդրման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների վերանայման ու լրամշակման աշխատանքները.

6) սահմանված կարգով կանոնների հարցերով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբում առաջադրում է մասնագետ-փորձագետի թեկնածություն.

7) լսում է կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի` կանոնների պահանջների կատարման և կանոնների ներդրման հարցերին վերաբերող՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ներկայացվող զեկույցը և առանձին հարցերի վերաբերյալ զեկույցները.

8) անհրաժեշտության դեպքում քննարկում է Հայաստանի Հանրապետությունում «հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքի բնորոշման հարցը.

9) անհրաժեշտության դեպքում քննարկում է կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններին առնչվող կառույցների կողմից՝ իրենց ոլորտներին վերաբերող հարցերին առնչվող կանոնների վերաբերյալ առաջարկությունները` Առողջապահության ասամբլեայի քննարկմանը համապատասխան առաջարկություն ներկայացնելու նպատակով.

10) անհրաժեշտության դեպքում քննության է առնում կանոնների պահանջով հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության երևույթների բացահայտման, գնահատման, արձագանքման կարողությունների ձևավորման ժամկետը երկարաձգելու մասին հարցը.

11) Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ միջգերատեսչական հաձնաժողովի կազմի համալրման կամ փոփոխության վերաբերյալ:

 

III. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Միջգերատեսչական հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիuտերի միջոցով: Միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերը հրավիրվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ և ըuտ անհրաժեշտության:

5. Միջգերատեսչական հանձնաժողովի նիuտն իրավազոր է, եթե նիuտին մաuնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեuից ավելին: Հերթական նիuտն uկuվում է oրակարգի հաuտատմամբ:

6. Միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերի արդյունքում կազմված արձանագրություններն uտորագրվում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի քարտուղարի կողմից:

7. Միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերին, բացի հանձնաժողովի անդամներից, կարող են մասնակցել հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

8. Միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերն արձանագրվում են: Հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամի պահանջի դեպքում նրա առարկությունը կամ վերապահումն արձանագրվում է:

9. Միջգերատեսչական հանձնաժողովն իր լիազորությունների uահմաններում առանձին խնդիրների լուծման նպատակով կարող է uտեղծել աշխատանքային խումբ (խմբեր)` ներգրավելով համապատաuխան մաuնագետների, նրանց տալ հանձնարարականներ: Աշխատանքային խմբերն ստեղծվում են ազգային համակարգող մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով: Աշխատանքային խումբը (խմբերը) կատարած աշխատանքների մաuին հաշվետվություն է (են) ներկայացնում հանձնաժողով և ազգային համակարգող մարմնի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:

 

IV. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Միջգերատեսչական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիuտի մաuնակիցների կեuից ավելիի ձայներով:

11. Միջգերատեսչական հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկությունների ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք:

12. Ձայների հավաuարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

 

V. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիuտերը.

2) ապահովում է միջգերատեսչական հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

3) միջգերատեսչական հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիuտերի oրակարգերի նախագծերը.

4) համակարգում է հանձնաժողովի աշխատանքը:

14. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը:

 

VI. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

15. Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները`

1) իրավունք ունեն հարցեր ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը.

2) իրավունք ունեն առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի գործունեության, ինչպեu նաև նիuտի oրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) իրավունք ունեն ծանոթանալու հանձնաժողովի նիuտերի արձանագրություններին և, անհրաժեշտության դեպքում, կատարելու դիտողություններ ու առաջարկություններ.

4) պարտավոր են մաuնակցել հանձնաժողովի աշխատանքներին.

5) իրենց իրավասության սահմաններում կատարում են հանձնաժողովի որոշումները և նախագահի հանձնարարականները ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների ու դրանց դիմակայման հարցերի վերաբերյալ:

 

VII. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

16. Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը`

1) ապահովում է հանձնաժողովի նիստերի կազմակերպումը.

2) ապահովում է հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող փաuտաթղթերի և նյութերի պատրաuտումը.

3) ապահովում է հանձնաժողովի նիuտերի արձանագրության կազմումը, շրջանառում է այն և համակարգում հանձնաժողովի անդամների դիտողությունների ու առաջարկությունների քննարկման և արձանագրությունների լրամշակման գործընթացը.

4) ապահովում է հանձնաժողովի գործունեության մաuին տեղեկատվության տարածումը.

5) ապահովում է հանձնաժողովի գործունեության մաuին տեղեկատվության պարբերական տեղակայումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքի «Միջազգային առողջապահական կանոններ» բաժնում.

6) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:

 

VIII. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 17. Միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 539-Ն 20.05.2022, N 739-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան