«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815270
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
19 հունիսի 2015 թ. |
N 418-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2012 թվականի հունիսի 26-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի» ձևը հաստատելու մասին» N 197-Ն հրամանում կատարվող փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ ֆինանսների նախարար |
Գ. Խաչատրյան |
Հավելված ՀՀ ֆինանսների նախարարի 2015 թ. հունիսի 19-ի N 418-Ն հրամանի |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի «ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ» ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 197-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հրամանի հավելվածի IV բաժնի I.I. ենթաբաժնի լրացման կարգի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«24) 4.1.1.1 սյունակում լրացվում է աշխատողի մասնագիտության կոդը (ծածկագիրը) ըստ մասնագիտական կրթության՝ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն և ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն (2015 թվականի նոյեմբերի 1-ից` ՀՀ կառավարության 23.10.2014 թվականի N 1191-Ն) որոշումներով հաստատված ցանկերի («Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների» և «Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների» («Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների») համաձայն: Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի մասնագիտությանը տրված կոդը (ծածկագիրը)»: