Գլխավոր տեղեկություն
Номер
N 706-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.09.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2010
Дата вступления в силу
04.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 706-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման ընթացքն ուսումնասիրելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի նիստի N 42 արձանագրության 56-րդ կետով ընդունված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի կատարողականը և ներկայացնել առաջարկություններ` անդրադառնալով նաև մոնիթորինգի գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար ծրագրում անհրաժեշտ փոփոխությունների կատարման խնդրին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 3
Երևան

 

 

 

 Հավելված
 ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 3-ի N 706-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Վարդանյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ա. Մարկոսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ

   

Ա. Սարգսյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ

   

Ա. Հովսեփյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ՊՈԱԿ-ների ֆինանսական կառավարման և մոնիթորինգի մեթոդաբանության բաժնի պետ

   

Կ. Հակոբյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետաիրավական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան