ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 1997 թվականի N 598
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1994 թվականի նոյեմբերի 24-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 28-ի «Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 111 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել երիտասարդության հարցերով միջգերատեսչական խորհուրդ հետևյալ կազմով`
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական քաղաքականության վարչության պետ
ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության
երիտասարդության հարցերի վարչության պետ (խորհրդի քարտուղար):
2. (2-րդ կետը փոփ. 11.02.98 թիվ 92, ուժը կորցրել է 14.12.98 N 798)
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մարզպետարանի աշխատողների հաստատված թվի սահմաններում նախատեսել երիտասարդության հարցերով մասնագետի հաստիք:
Հայաստանի Հանրապետության |