Գլխավոր տեղեկություն
Номер
N 985-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
12.08.2010
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
17.08.2010
Дата вступления в силу
18.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 օգոստոսի 2010 թվականի N 985-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

2010 թվականի առաջին եռամսյակում «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված արտադրանքի համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2010 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 1062.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան


2010 թ. օգոստոսի 17
Երևան